Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ. պահանջում է վերականգնել վարորդական վկայականը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ցանկանում է վերականգնել վարորդական վկայականը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Առուշանյանն ընդդեմ ՆԳՆ Ոստիկանության դատական հայց է ներկայացրել, որով պահանջում է  ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ․-ին իր  վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու՝ վարելու իրավունքը դադարեցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերականգնել  վարորդական վկայականը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դեռևս 2024 թվականի մարտի 13-ին զրկվել էր վարորդական իրավունքից 1 տարի ժամկետով:

Առուշանյանին պարեկները կագնեցրել էին գերթանկարժեք «000 OO 00» համարանիշներով մեքենան վարելիս, վերջինս ենթարկվել էր սթափության փորձաքննության։ Պարզվել էր, որ նա մեքենան վարել էր խմածության ամենաբարձր աստիճանում։

Եվ չնայած այն բանին, որ Առուշանյանը զրկվել էր մեքենա վարելու իրավունքից, սակայն նրան բազմիցս տեսել են ավտոմեքենայի ղեկին երթևեկելիս։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն