Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով վիճարկում է ԿԸՀ որոշումը։ Ըստ ամենայնի, խոսքը հունիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին ԿԸՀ որոշման մասին է։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ երեկոյան և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու մասին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը հաստատելու վերաբերյալ գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալություն է, ներդրումային ծրագրի մասին է խոսքը, քրեական գործն արհեստական է՝ հնարված։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն