Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել

Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, օրերս վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեի։ Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։ Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ալեն Սիմոնյանը մի թուղթ է հրապարակել, ըստ նրա, փաստաթուղթ՝ իբրև Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ։ ՔԿ-ն մայիսի 20-ին հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական […]

Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունը, թե յուրաքանչյուր «արևմտյան ադրբեջանցի» իրավունք ունի «վերադառնալ» իր նախնիների հողերը, հերթական անգամ բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա աղաղակող անհամաչափությունը։ Ակնհայտ է, որ Բաքուն այս կեղծ ու հեռահար խոսույթը պահում է օրակարգում՝ որպես Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ապագա հավակնությունների և մշտական ճնշման լեգիտիմ […]

Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանեն ՔՊ վարչությունում, ապա կներկայացնեն ԱԺ խմբակցությանը։ Առաջադրումների փուլն արդեն սկսվել է: Այս պահի դրությամբ 3 թեկնածու է առաջադրվել՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Չնայած Լիլիթ Մակունցի թեկնածությունն էլ էին նախընտրական շրջանում դիտարկում, սակայն […]

Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է… Թուրքիայով. «Փաստ»

Հայաստանի արտաքին քաղաքական դիսկուրսում վերջին տարիներին առավել ակտիվորեն շրջանառվող թեմաներից մեկը դարձել է եվրոպական ինտեգրման հեռանկարը։ Հանրային և քաղաքական հարթակներում հաճախ կարելի է լսել տեսակետներ, որոնց համաձայն, Հայաստանի ապագան պետք է կապվի եվրոպական ուղղության հետ, իսկ երկրի զարգացման ռազմավարական նպատակը պետք է լինի հնարավորինս խոր ինտեգրումը արևմտյան կառույցներին, առաջին հերթին՝ Եվրոպական միությանը։ Այս մոտեցման կողմնակիցները […]

Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն

Ռուսական հացահատիկն Ադրբեջանի տարածքով կառաքվի Հայաստան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ (APA) գործակալությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցի տվյալներով՝ այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկով բեռնված 7 վագոն՝ 490 տոննա ընդհանուր քաշով։ Նշվում է, որ առ այսօր Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ արդեն տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 7 հազար տոննա պարարտանյութ, […]

Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով վիճարկում է ԿԸՀ որոշումը։ Ըստ ամենայնի, խոսքը հունիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության մասին ԿԸՀ որոշման մասին է։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ երեկոյան և մակագրվել դատավոր […]

Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով

Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ոստիկանությանը։ Բաննու շրջանի ոստիկանապետ Յասիր Աֆրիդիի խոսքով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել, երբ ուղևորներ տեղափոխող բեռնատարը հարձակման է ենթարկվել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել վիրավորներին հիվանդանոց տեղափոխող մեքենայի […]

Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո»

Զարուհի Փոստանջյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Զարուհի Փոստանջյանը դատարանի պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տվյալները, հրապարակային ներողություն խնդրել, փոխհատուցման պահանջ ևս ներկայացվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցը երեկ մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու մասին։Հիշեցնենք, որ շուրջ մեկ […]