Հրայր սարկավագ Հակոբյանը դուրս եկավ «Արմավիր» ՔԿՀ-ից

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի, նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։ Հիշեցնենք՝ սարկավագը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 26–ին։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքը

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արա Ռոստոմյանի պաշտպանական թիմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Նախագահող դատավորն էր Ռ.Պապոյան:
Ավինյա՛ն ուղղաթիռով գնացել ես հովանալու, բա ֆանտանները խի չես միացրել մենք էլ հովանանք. հարցախույզ

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև […]
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […]
FlyOne Armenia-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի առողջության վատթարացման պատճառով

FlyOne Armenia ավիաընկերության Երևան–Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական սուր վատթարացման պատճառով։ Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։ FlyOne Armenia-ն մաղթում […]
Սյունիքի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի շահերին. ՀՀ իշխանությունները բավարար կարողություն չունեն այդ տարածքը պաշտպանելու համար. Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է՝ Իրանը որևէ պարագայում թույլ չի տա տարածաշրջանում իրավիճակի փոփոխություն, քանի որ ՀՀ Սյունիքի մարզի հնարավոր կորուստն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային շահերին. այս մասին, iribnews.ir-ի փոխանցմամբ, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին երեկ SNNհեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը և մտահոգություն հայտնել, […]
Երևանում կասեցվել է բետոնահանգույցի և խճի ջարդիչ կայանի շահագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում շինարարությամբ և շինանյութերի վաճառքով զբաղվող «Մետտա գրուպ» ՍՊԸ-ում։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Պարզվել է, որ Ընկերության կողմից բետոնահանգույցը և խճի ջարդիչ կայանը շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման համապատասխան թույլտվության։ ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ բետոնի, խճի ջարդման և մանրեցման […]
Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետն ապօրինի օտարել է թիվ 147 մանկապարտեզը

Դատախազը 2025 թվականի հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով թիվ 147 մանկապարտեզն օտարած՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Ա.Ք.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը: Քննչական կոմիտեում քննված վարույթով պարզվել է, որ Ա.Ք.-ն, ի պաշտոնե ունենալով համայնքի գույքը տնօրինելու լիազորություն, հանդիսանալով Երևան քաղաքի Դրոյի 21Ա շենքի 1-ին հարկի 141 […]
Փրկարարները նոր շունչ են տվել մայրաքաղաքի հուշարձաններին․ իրականացվել են լվացման ու մաքրման աշխատանքներ

Հուլիսի 27-ին՝ Վարդավառի տոնի շրջանակում, ՆԳՆ փրկարար ծառայության նախաձեռնությամբ հատուկ հրշեջ-փրկարարական տեխնիկայով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացվել են հուշարձանների լվացման ու մաքրման աշխատանքներ։ Նպատակը շրջակա միջավայրի բարեկարգումն ու մշակութային հուշարձանների պահպանումն էր։ ՆԳՆ փրկարար ծառայությունը մշտապես լինելով արտակարգ իրավիճակների արձագանքման առաջնագծում, նաև ակտիվ մասնակցությունն է ապահովում հասարակության մշակութային արժեքների պահպանման գործում՝ ցուցաբերելով նվիրվածություն, մասնագիտական բարձր […]
«Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրականացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրել «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում, իսկ նմուշառված և լաբորատոր փորձաքննության հանձնված արտադրանքի նմուշներում հայտնաբերվել են կաթնայուղի զանգվածային մասի, մանրէաբանական և այլ շեղումներ: ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ «Պանիր Լոռի» ապրանքատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), «Պանիր Չանախ» արտադրատեսակի նմուշը՝ […]
Որտե՞ղ են հանգստանում հայերը. հարցախույզ

Հնի հետ փոխկապակցված նոր ընկերություն. Ազատեկի հանքավայրը կրկին ուզում են ուսումնասիրել․ Hetq.am

Նորաստեղծ «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն մտադիր է ուսումնասիրել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի վարչական տարածքի օգտակար հանածոները։ 2025 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը նախնական հանրային քննարկում է հրավիրել Վայք համայնքում։ Այդ օրը լսում է լինելու Վայքի միանգամից երկու բնակավայրում՝ Ազատեկում և Զառիթափում: Հանրային քննարկման հայտարարության մեջ չի նշվում, թե որ հանքային դաշտն է ուզում ուսումնասիրել «Փրեշիըզ Քոր» ՍՊԸ-ն, միայն կոորդինատային […]
Կարևոր է, որ Նիկոլի վարկանիշն ընկնի, բայց կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա. Արմեն Աշոտյան

Կարևոր է, իհարկե կարևոր է, որ Նիկոլի վարկանիշն ընկնի, բայց կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա: Այս մասին դատավարությունից հետո ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ընդդիմության մի մասը, ցավոք սրտի, իրեն պահում է Լոպե դե Վեգայի կոմեդիայի նման, ինչպես շունը դեզի վրա է»,-հավելել է նա:
Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500 մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի […]
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հրազդան» […]
Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության […]
ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես՝ Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված […]
Հրաչյա Քոչար փողոցում, վնասված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս ու հասնում Փափազյան փողոց, Բարեկամության մետրո

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Shamshyan.com-ի տեղեկություններով, Հրաչյա Քոչար փողոցում, դեռ խորհրդային տարիներից գործող, կեղտաջրերի համար օգտագործվող դիտահորի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս և հոսում՝ հասնելով Փափազյան փողոց, անգամ Բարեկամության մետրո: Արդեն 5 ժամից ավելի է՝ Վեոլիա Ջուր ընկերության Երևանի մասնաճյուղի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով սկսել են հին, վնասված […]
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Լոռու և Արմավիրի մարզերի որոշ բնակավայրերում հուլիսի 31-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան, Ծարավ Աղբյուր փողոցների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 17/1 հասցեին կից առանձնատների գազասպառողների, ժամը 09:00-ից […]
Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել. Փեզեշքիան

Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել՝ համատեղ շահերն ապահովելու համար. այս մասին, ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե մենք ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ: Այսօր ավելի քան երբևէ պետք է բարելավենք կապերը հարևան և տարածաշրջանային պետությունների հետ», -ընդգծել […]
«Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է Հակակոռուպցիոն դատարանի ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարություն

«Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունն անդրադարձել է ԶԼՄ-ներով տարածված՝ Հակակոռուպցիոն դատարանի դեռևս օրինական ուժի մեջ չմտած վճռին: «Քաղաքացիական գործը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության հայցին՝ ընդդեմ «Սոգլասիե-Արմենիա» ՓԲԸ-ի, կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին: Խոսքը նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի մասին է: «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերության համար ակնհայտ է, […]
Իսկ հեղուկ գազը ի՞նչ եղավ, գինը բարձրացավ 200 դրամ. Գևորգ Պապոյանի արձագանքն օգտատիրոջը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է, որ միայն նախորդող օրվա ընթացքում Վերին Լարսը անցել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 24 բեռնատար։ Այս գրառմանը մեկնաբանություններ բաժնում օգտատերերից մեկը հարցրել է նախարարին՝ «Իսկ հեղուկ գազը ի՞նչ եղավ։ Ասում էիք արդեն մտնում են ՀՀ բայց գազի գինը ավելի բարձրացավ 200 դրամ»։ Պապոյանն արձագանքել է. «Այդ […]
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել

Չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հուլիսի 28-ին հայտարարել էր, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով թռիչքների […]
Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի․ Սրբուհի Գալյան Civilnet.am

Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – […]
Պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիարդ դրամից ավելի վնաս․ քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և […]
Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում. գլխավոր պատասխանատուն վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է. Արսեն Ջուլֆալակյան

Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում։ Գլխավոր պատասխանատուն վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է։ Ֆեյսբուքի էջում գրել է ըմբիշ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ «Լրագրողական համայնքին և շահագրգռված այլ անձանց։ Ֆրանկոֆոնյան խաղեր 2027․ Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում […]
Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող ընկերության տնօրեն Հ.Ա.-ն Երևան քաղաքի […]
ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ […]