Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի: Այս մասին հայտնում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Տարբերանշանը ոգեշնչված է հայկական հյուսվածքային զարդանախշերից։ «Կառուցվածքի հիմքում՝ շրջանաձև վահան է, որը խորհրդանշում է հուսալիություն և ամրություն։ Ռակետների հյուսվածքային ձևը խորհրդանշում է միություն, իսկ դասավորությունը՝ շարունակական աշխատանք, առաջընթաց և կայուն զարգացում»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։ Վերջնական պատկերն ամբողջական է դարձնում հայոց […]
Խոշոր չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող ՊՆ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան. պետությանը պատճառված 3,6 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ N զորամասի վառելիքի և քսանյութերի ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը յուրացման եղանակով կատարել է խոշոր չափերի գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, իրենց զորամասին հատկացված ավելի քան […]
710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված […]
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է

Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «Խնդրի լուծման նպատակով ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկությունները, հանդես է եկել նախաձեռնությամբ, ինչի արդյունքում փոփոխություններ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։ Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն […]
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ օգոստոսի 14-ին ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից: Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Սերոբ Գասպարյանին, ում առողջական վիճակի մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ […]
Կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբ

Գործադիրը հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը: «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետություն հեծանիվներ ներկրող և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ քննարկման արդյունքում […]
Խարդախության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օգոստոսի 12-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Առինջ գյուղի Աբովյան փողոցից Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա հետախուզվում էր խարդախության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միախառնված տեղափոխվել և դրա […]
Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան

Եթե պայմանականորեն դիտարկենք անցած շաբաթվա իրադարձությունները որպես Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր շրջադարձային պահ, ապա արժե մեկ անգամ հետ նայել և ապա առաջ, որպեսզի գնահատենք Փաշինյանի կառավարության գործունեության հասցրած վնասը հայ ժողովրդին և այն վնասը, որը ապագայում կարող է լինել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այստեղ ես անգամ չեմ անդրադառնա […]
Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։ Նոր կարգավորումները նախատեսում են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր, 14 անշարժ և 2 […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կնվազի

Oգոստոսի 14-19-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է […]
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ. ՀՖՖ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: «Հարգելի՛ երկրպագուներ, Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը»: Ավելի վաղ ֆեդերացիան հայտնել էր, որ վաճառվել […]
Հուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարություն

Հուլիսի 15-ի դրությամբ Արցախի մայրաքաղաքից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին, ու տասնամյակներով ձևավորում էին քաղաքի մշակութային դիմագիծը։ Այս մասին գրում է Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալությունը: «Այս փաստը հաստատվել է Google Earth-ի արբանյակային լուսանկարների վերլուծությամբ և ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղադրված հրապարակումներով։ Քաղաքի տարածքից ջնջված են. Հայրենական Մեծ […]
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Եվրոպական խորհրդի նախագահ

Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացման գործընթացին. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: Վերջինս նշել է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու առումով և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը աջակցել […]
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով

Կառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Հիշեցնենք, որ […]
Մելանյա Թրամփը սպառնում է 1 մլրդ դոլարի հայց ներկայացնել ընդդեմ Բայդենի որդու

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը սպառնում է 1 մլրդ դոլարի հայց ներկայացնել ընդդեմ նախկին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի Բայդենի: Պատճառը Հանթեր Բայդենի «կեղծ և զրպարտչական» հայտարարություններն են ընդդեմ առաջին տիկնոջ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի աղմկահարույց գործի հետ կապված, գրում է Fox News-ը: Օգոստոսի 5-ին Բայդենը յութուբյան հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Մելանյային և ԱՄՆ ապագա […]
Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում՝ ոչ թե խաղաղություն, այլ լարվածության սրում. քննարկում Արշակ Կարապետյանի հետ

Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ. լրատվամիջոցներ

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչի՝ փակել Մինսկյան գործընթացը և դրան առնչվող կառույցները, ադրբեջանական Report-ին հայտնել են կազմակերպության շտաբ-բնակարանում։ Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։ ԵԱՀԿ-ն հաստատել […]
Օմանի կառավարությունը որոշում է կայացրել փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից

Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ […]
Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ անգլիական «Սաութհեմփթոնը» առաջարկ է արել իր տրանսֆերի համար, սակայն վերջնական որոշումը կկայացվի ֆուտբոլիստի և ռուսական ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու միջև բանակցություններից հետո: «Դեռ վաղ է «Սաութհեմփթոն» տեղափոխության մասին խոսել: Բայց դա լուրջ է, առաջարկ կա: Ես դեռ Կրասնոդարում չեմ եղել: Շուտով կվերադառնամ և կխոսեմ […]
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 6-ին իրացրին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ […]
Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ

Վաշինգտոնյան հանդիպումից անմիջապես հետոն ես իմ գրառման մեջ նշել էի՝ Հայաստանը չի ազատվել Ալիևի երազանքների ցուցակից։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Դրան հաջորդող շրջանում թե՛ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շարունակում են հայտարարություններ անել ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին։ Օրինակ, երեկ Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն իր հարցազրույցի մեջ ասել է․ «Հայաստանի Սահմանադրության […]