Իրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ

Իրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով կա 5 զոհ, հայտնում է Mehr գործակալությունը: Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահր քաղաքում զինված անձինք կրակ են բացել ոստիկանների տեղափոխող երկու պարեկային մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 5 ոստիկան, մի քանիսը վիրավորվել են։ Հարձակվողները փախուստի են դիմել: Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Դատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն  Արման […]

Թուրքմենստանն Արցախում մզկիթ կկառուցի

Թուրքմենստանի միջոցներով օկուպացված Արցախի Վարանդա քաղաքում (Ֆիզուլի) մզկիթ կկառուցվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև բարձր մակարդակի հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ։ «Ֆիզուլիում գտնվելու ընթացքում Գուրբանգուլի Մյալիկգուլիևիչը (Գուրբանգուլի Բերդիմուհամեդով-Թուրքմենստանի նախկին նախագահ) առաջարկեց այս քաղաքում մզկիթ կառուցել որպես Թուրքմենստանի նվեր։ Եվ ես երախտագիտությամբ ընդունեցի այս առաջարկը։ Չնայած […]

Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […]

Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է ՔԿՀ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:  Ինչպես հայտնում  է Shamshyan.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, […]

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը: ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, […]

Ձերբակալվել է Նորավանի դպրոցի տնօրենը

Նորավանի դպրոցի տնօրենը  ձերբակալվել է վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են  Հակակոռուպցիոն կոմիտեից: Ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։

Ի՞նչ վտանգներ է պարունակում այս փաստաթուղթը

Նախ, իրավաբանորեն արձանագրվել է Հայաստանի պարտությունը 2020 թվականի պատերազմում։ Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ հավակնություններից և իր համաձայնությունն է տալիս «Զանգեզուրի միջանցքին», որը զգալի չափով արտատարածքային հատկություններ ունի։ Այսինքն՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում Նախիջևանի հետ կապվել Հայաստանի տարածքով։ Եվ այստեղ ի հայտ է գալիս երկրորդ կետը։ Մասնավորապես, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները հանկարծակի […]

«Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը

Վաշինգտոնը ձգտում է տեղ գրավել եվրասիական տարածաշրջանում, և այդ նպատակով ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային կապուղու նկատմամբ։ Հատկանշական է, որ Վաշինգտոնը Սյունիքով անցնող երթուղու մաս կազմելու իր պատրաստակամությունը հայտնեց հուլիսի կեսերին՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «32 կիլոմետր ճանապարհի շուրջ» վեճի մասին, հնարավոր համարեց, թե ԱՄՆ-ն […]

«Հեքիաթներ» երկաթուղային հաղորդակցության մասին

ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթով և նախագծով կբացվի Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային կապ, որը չկա արդեն 30 տարի։ «Երկաթուղային կապը մենք կարող ենք ստանալ և՛ TRIPP (Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար) հռչակագրի, և՛ առանց այդ հռչակագրի», — նշել է Ն․ Փաշինյանը 2025 թվականի օգոստոսի 9-ին Վաշինգտոնում կայացած […]

Լռելու ու համակերպվելու հետևանքը. Երևանում 7 հազարից ավելի երեխա այդպես էլ սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ. ավագանու անդամ

Սիրելի՛ փոքրիկ Երևանցիներ, Ձեր ծնողների բողոք-վրդովմունքները, կապված մանկապարտեզներ չհաճախելու ու ձեր հերթը այդպես էլ չհասնելու միակ պատասխանատուն ու մեղավորները նստած են Արգիշտի 1 հասցեում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը: «Երևան քաղաքում 7 հազարից ավել երեխա այդպես էլ Սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ։ Ձեր ծնողների վճարած […]

Հայաստանում սկսվում է սիրողական որսաշրջանը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին […]

Արցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարից

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․ մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի […]