Բանակը փլուզման եզրին է․ համազգեստը դարձրել են ծաղրի առարկա․ Սերգո Մուրադյան

«Արմավիր գարդեն»-ից վերցված սննդամթերքի նմուշներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

Հայտնի են անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտից (քաղաք Արմավիր, Հանրապետության 2) նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Ըստ այդմ՝ «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Հիշեցնենք. սեպտեմբերի 8-ին 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել […]
Պապիկյանը մասնակցել է ՉԺՀ պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում:
Մալխաս Ամոյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և անցավ կիսաեզրափակիչ

Մալխաս Ամոյանը 3:1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և անցել կիսաեզրափակիչ: Ավելի վաղ Մալխաս Ամոյանը (77 կգ) 10-0 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցչին:
Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից

Տեղահանված անձինք ամբողջությամբ կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից: Այս ամսին հայտնում են ՆԳՆ-ից: Կառավարությունն ընդունել է Ներքին գործերի նախարարության կողմից մշակված որոշման նախագիծը, որի նպատակն է տեղահանված մեր հայրենակիցների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցումը։ Ըստ այդմ՝ տեղահանված մեր հայրենակիցները կազատվեն ավտոմեքենան օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով […]
1 զnh. 3 վիրավոր. Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Toyota Highlander»-ը և «Volkwagen Vento»-ն

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 4 հոգի տեղափովել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին […]
Մասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Գագիկ Ծառուկյան

Պատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գագիկ Ծառուկյանը: Ճշտող հարցին՝ դաշինքո՞վ է մասնակցելու, թե առանձին, Ծառուկյանն ասաց. «Ասել եմ՝ կուսակցությունները վստահություն չունեն, այս վիճակից երկիրը չեն կարող հանել: Ոչ այդպիսի մարդ կա, ոչ կուսակցություն, պետք է համախմբում լինի գաղափարի շուրջ, այդ գաղափարն է՝ «Առաջարկ Հայաստանին»»:
Երևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալված

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հետագա միջոցառումներով […]
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Ողջի գետից

Սեպտեմբերի 18-ին, ժամը 14։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
Հայաստանի ներկայիս գործողությունները դեռևս չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Երևանի ներկայիս գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առջև ստանձնած պարտավորություններին։ ՏԱՍՍ-ին այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նշեց, որ մինչ այժմ Հայաստանի հայտարարությունները Եվրամիությանը միանալու մտադրության մասին միայն «քաղաքական հռչակագրեր» են։ «Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ Օվերչուկի կողմից, որ երկու միավորումների […]
12 անձ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. «Լավ-նա շաուրմա» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

Անմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Այս մասին հայտում […]
Ձերբակալված գործարար Արայիկ Ամիրխանյանը հայտնել է, որ չի ընդունում իր մեղքը

Ուկրաինացի գործարար Արայիկ Ամիրխանյանը, որին այդ երկրում որոնում են խարդախության համար, հերքել է իր մասնակցությունը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հետաքննությանը ծանոթ աղբյուրը։ «Մեղքը նա չի ընդունում»,- ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձմոսկվայում դատարանը Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով ձերբակալել է գործարար […]
Եվրոպական Միության պաշտոնյան այցելել է օկուպացված Արցախ

Օկուպացված Արցախ է ժամանել Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ակնայում Մարթա Քոսը կստուգի ընթացող շինարարական աշխատանքները, իրականացվող նախագծերը և ականազերծման աշխատանքները։
«Նոա»-ն Արմավիրի մարզում կկառուցի միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզադաշտ

Կառավարության որոշմամբ «Նոա» ՖԱ–ին կվաճառվի ենթակառուցվածքների հողատարածքը: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբից: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Նոա» ՖԱ–ի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։ Ըստ ընդունված որոշման՝ «Նոա» ՖԱ–ին է վաճառվում ընդհանուր առմամբ 23.8 հա մակերեսով հողամաս, որը նախատեսված է լինելու միջազգային […]
Մարաշի համայնքային ոստիկանները Ջրվեժում ձերբակալել են ավտոմեքենայից գողություն արած երիտասարդների

Սեպտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ժամը 6.15-ի սահմաններում գողացել են մայրաքաղաքի Հովսեփյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Մերսեդես G 500»-ի անիվի պատյանը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը […]
Մակրոնը «գիտական ապացույցներ» կտրամադրի ամերիկյան դատարանին՝ ապացուցելու համար, որ Բրիջիթ Մակրոնը կին է. փաստաբան

Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը, նախատեսում են լուսանկարներ և գիտական ապացույցներ ներկայացնել ամերիկյան դատարան՝ ապացուցելու համար, որ տիկին Մակրոնը կին է: Նրանց փաստաբանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահը և տիկին Մակրոնը կներկայացնեն փաստաթղթերը զրպարտության վերաբերյալ հայցով, որը նրանք հարուցել են աջակողմյան ազդեցիկ անձնավորություն Քենդիս Օուենսի դեմ, այն բանից հետո, երբ նա տարածել է […]
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։ Դատարանը միաձայն որոշել է, որ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։ Նաև արձանագրվել է, որ ՀՀ իշխանությունները չեն […]
Մենք ուզու՞մ ենք, որ Նախիջևանով զենք ու զորք տեղափոխենք Մեղրի, նախ դա պետք է որոշենք. Փաշինյան

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը բարելավել է դիրքերը

Սեպտեմբերին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքերը երկու հորիզոնականով և այժմ 103-րդն է։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը առաջին տեղը զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիային։ Պորտուգալիայի հավաքականն էլ մուտք է գործել լավագույն հնգյակ, իսկ Գերմանիան […]
Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը. Փաշինյանը՝ կնիքից Արարատի նշանը հանելու մասին

Ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը: «Անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու […]
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է […]
Ինձ հայտնի չէ, որ Կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի համար, դրանում որևէ կասկած չկա: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՔՊ-ականները վեր են օրենքից: Լրագրողը ի թիվս այլ դեպքերի օրինակ բերեց Կադաստրի կոմիտեի նախագահի հետ կապված միջադեպը: «Ինձ հայնտի չէ, որ կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Չի […]
Մեծ Բրիտանիայի վարչապետը կհետաձգի Պաղեստինի ճանաչումը մինչև Թրամփի մեկնումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պլանավորում է պաշտոնապես Պաղեստինի պետությունը ճանաչել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է The Times-ը։ Հետաձգման հիմնական պատճառը նշվում է այն, որ չեն ցանկանում, որպեսզի Պաղեստինի ճանաչման հարցը գլխավոր թեմա դառնա Թրամփի և Սթարմերի համատեղ մամուլի ասուլիսում, որը նախատեսված […]
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-21-ին, […]
Ձորաղբյուրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել. ԲԸՏՄ

Ձորաղբյուրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել. 1 միլիոն դրամ տուգանք ու վնասի փոխհատուցում: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ստացվել է հաղորդում՝ Կոտայքի մարզում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ։ Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ա.Գ.-ն՝ իրեն պատկանող հողամասում հորատված ապօրինի […]
Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 45 նոր տրոլեյբուս. այլևս հին տրոլեյբուս չի լինի Երևանում

Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 45 նոր «Յու թոնգ» մակնիշի տրոլեյբուս և 104 վերելակ: Հարցը քննարկվեց կառավարության նիստում: Հիմնական զեկուցող ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար կտրվի 30 տոկոս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց. «Ճիշտ եմ հասկանում, որ մրցույթը կայացել է, եկել է արդեն առաջին վճարման պահը: […]
«26-ին կսկսվեն մետրոյի «Աջափնյակ» կայարանի աշխատանքները», «Մետրոյի զարգացման հարցը դիտարկում ենք ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում». քննարկում

«Աջափնյակ» մետրոյի նախագիծը բաժանել ենք երեք փուլի. այս մասին կառավարության նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ մետրոյի հետ կապված պլաններն ուր են հասել: «Երեք փուլերը լինելու են՝ Բարեկամություն մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամուրջի կառացումը և կամուրջից թունել, դեպի կայարան և հենց բուն կայարանի կառուցումը: Մենք երեք լոտով […]