Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում՝ «Մետաքս Գոլդ»-ի դիմաց, բախվել են «Mustang», «BMW», «Opel», և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները: Ըստ […]

Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը. Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարարի գրառումը X հարթակում Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ունեցած շփումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ: Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության շուրջ: Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա […]

Իջևանում կատարված սպшնության փորձը բացահայտվել է․ կատարողը ձերբակալվել է

Սեպտեմբերի 20-ին` ժամը 20-ին, Ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, ըստ որի` կացնով հարվածել էին Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակչի ձեռքին և ոտքին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ավելի ուշ նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «Իջևան» բժշկական կենտրոնից: Հայտնեցին, որ 35-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության: Մեկնել են Քրեական ոստիկանության Տավուշի […]

Վանաձորում «Range Rover»-ը վրшերթի է ենթարկել անչափաhաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Մ․ Ղ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է […]

Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, խախտելով Գյումրու համայնքապետարանի հետ կնքված պայմանագրով սահմանված՝ գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու արգելքը, իր հորը՝ մարզադպրոցի մարզչին, թույլատրել է զավթել մարզադպրոցին անհատույց տրամադրված 109,23 քմ մակերեսով վարչական շենքի գրեթե կեսը […]

Ավանում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը. վերջինը բախվել է բազալտե եզրաքարին ու երկաթբետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Զ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակ Բ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթբետոնե […]

Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի շուրջ 15 տոկոսով կրճատել պաշտպանական բյուջեն

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Գրում է Ազատությունը: Ըստ այդմ, գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2 տոկոսով։ Նախագծով պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի՝ մոտ 1․5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։ Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազեցմանը՝ ընդհանուր պետական բյուջեն […]

Փաշինյանի՝ Մոսկվա այցին զուգահեռ, Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացվել: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Հայ Առաքելական Եկեղեցու ձերբակալված արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին։ Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Պաստառների վրա գրված էր՝ «Նիկոլը դավաճան է», «Ձեռքերդ հեռու ազգի սրբավայրից», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են»:

Հայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի հավաքականների ելույթների ժամանակացույցն աշխարհի առաջնությունում: Հոկտեմբերի 3. ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան Հոկտեմբեր 5. Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ Սահակյան Հոկտեմբերի 7. Ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան Հոկտեմբերի 8. Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ) Հոկտեմբերի 10. Ժամը` 21:30. 110 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ […]

Մերձավանի կրակnցների գործով տուժածը հարցաքննվել է

Մերձավանի կրակոցներից վիրավորված Արծրուն Գալստյանը, որ ծանր վիճակում հիվանդանոցում է, գիտակցության է եկել և ցուցմունք տվել։ «Վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-լրատվամիջոցներին հայտնել են  քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժ․23.50 սահմաններում կրակոցներ են հնչել Մերձավանում, սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ […]

Եթե նման բանավեճ իսկապես կայանար` ինձ «լիազորագիր» տրամադրելու նախապայմանով, ինչին Նիկոլը երբեք չի համաձայնվի, նա անգամ կարող ա 5 րոպե էլ չդիմանար. Զուրաբյան

Եթե նման բանավեճ իսկապես կայանար` ինձ «լիազորագիր» տրամադրելու նախապայմանով, ինչին Նիկոլը երբեք չի համաձայնվի, նա անգամ կարող ա 5 րոպե էլ չդիմանար: Այս մասին Ֆեսյբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Սրանք (նկատի ունեմ երկիրը կառավարող կուսակցությանը) այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ: […]

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ Լոռու մարզում հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ՀՀ մարզերում իրականացվող իրազեկման արշավի շրջանակում սեպտեմբերի 23-ին ՀՀ Լոռու մարզում հերթական հանդիպումն են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Հավասար իրավունքներ, հավասար […]

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը արձագանքում է սեպտեմբերի 24-ին Բաքվում հնչած հայտարարություններին, ըստ որոնց Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի հայկական եկեղեցիները. «Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ: Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է […]

Սեպտեմբերի 25-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետից շուտ և սեպտեմբերի 25-ին ժամը 13։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, և պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել, բայց դա ամբողջ աշխարհում է. Սրբուհի Գալյան

Դուք էլ տեսել եք, որ ՆԳ նախարարությունը դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտելուն: Հարցին՝ ինչքա՞ն սպասել, ի վերջո համայնքապետ է գնդակահարվել սեփական տան […]

Ապօրինի ջրառ` ավտոլվացման կետում. նշանակվել է 1 մլն դրամ տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։  Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Վարձակալ Ա.Մ.-ն խախտելով բնապահպանական օրենսդրության պահանջները՝ իրեն պատկանող ավտոլվացման կետում առանց համապատասխան թույլտվության ապօրինի խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը […]

Վոլոդյայի uպшնnւթյունը քաղաքական պատվեր չէր, մեր ընկերն էր. Արմավիրի մարզպետ

Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական պատվեր չէ, կպարզվի, մեղավորները պատասխան կտան, Վոլոդյա Գրիգորյանը մեր լավ ընեկրն էր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը: Ճշտող հարցին՝ դեռ չի՞ պարզվել դեպքի հանգամանքները, ի՞նչ գիտի, որ քաղաքական պատվեր չէ, նա ևս մեկ անգամ ասաց, որ քաղաքական չէ: Ինչ վերաբերում է իրեն պատասխանատու […]

Արմավիրի «Լե Ման» հանդիսությունների սրահում հարսանեկան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Սեպտեմբերի 23-ին խուլիգանություն, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայընում է Shamshyan.com-ը, ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Լե Ման» հանդիսությունների համալիրում կռիվ է: Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […]

ՀՆԱ-ն կանխատեսվել է շուրջ 12 տրիլիոն դրամ, տնտեսական աճը՝ 5.4%. կառավարությունը հաստատեց 2026-ի բյուջեն

Կառավարությունը հաստատեց 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ՝ բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, ՀՆԱ-ի դեֆլյատորը 3%: «Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից՝ հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 […]

Ինչ նվեր է ստացել Արարատ Միրզոյանը Սերդար Քըլըչից

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբեր ամսին հայտարարագրել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչից ստացած նվերը: Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթից»: Քըլըչը Միրզոյանին նվիրել է 73, 473 դրամ արժողությամբ զարդանախշերով ապակե թաս: Նվերը Միրզոյանը ստացել է սեպտեմբերի 12-ին: Հիշեցնենք, […]

Մարտունիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում ավտոմեքենա է այրվում։ Ժամանել են Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են նշված փողոցի 60 […]

Արարատում 4 հոգի մտել են Չինաստանի քաղաքացիների տուն ու այնտեղից հափշտակել 40 հազար դոլար

Երեկ՝ սեպտեմբեի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկարցիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել: Դեպքի վայր են ժամանել Արարատի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ […]