«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացումը՝ ներառյալ TRIPP-ը, կստեղծի տնտեսական աճի, երկխոսության և ժողովուրդների միջև շփումների նոր հնարավորություններ. Միրզոյան

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ստորև ներկայացված է նախարարի ամբողջական ելույթը։ Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մեծ քսանյակում (G20) Հարավային Աֆրիկայի նախագահությանն ներկայիս պայմաններում այս քննարկումը կազմակերպելու համար: Ութ տասնամյակ շարունակ ՄԱԿ-ը մարմնավորել է մեր […]

Մասիսի «էդեմ» ԲԿ-ի ծննդատանը նnրածին է մшhացել. հարազատներն օբյեկտիվ քննություն են պահանջում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնումէ  Shamshyan.com-ը, Մասիս քաղաքում գտնվող «Էդեմ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին երեխա է մահացել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացած երեխայի հարազատները, այդ թվում՝ տատիկը, ասում էին. «Սեպտեմբերի 25-ին՝ նշված հիվանդանոցի բժիշկների կողմից նշանակված օրը, բերել ենք ծննդատուն, մի քանի ժամ մնացել է բժիշկների հսկողության տակ, ովքեր […]

Մի շարք անձինք մեղադրվում են կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով  իրականացված նախաքննությամբ բացահայտվել են մի շարք անձանց կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու մտադրության մասին, վերջինիս վստահեցրել է, թե իբր Արմավիրի մարզի հաշվառման-քննական […]

Կյանքից հեռացել է Տիգրան Քեոսայանը

Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը: «Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին: Խնդրում եմ հիմա չզանգահարեք ինձ կամ իմ ընտանիքին: Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն», — հավելել է Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մոտ ինը ամիս անցկացրել է կոմայի մեջ: Ռեժիսորը սրտի հետ կապված խնդիրներ […]

Հաստատվել է նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ համար հավակնորդների  քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե`  ք. Երևան, Կառավարական տուն N 2/: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, ավելի շատ ձայն ենք հավաքելու քան 21-ին, ընդդիմությունը պարտվելու է. Ալեն Սիմոնյան

ՔՊ-ն իմփիչմենթի լսումների վերաբերյալ նույնիսկ քննարկում չենք ունենում լսումներ են, թող լսումներ անեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագհահ Ալ;են Սիմոնյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմփիչմենթի վերաբերյալ լսումներին: Նրա խոսքով՝ ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, ինչ կրկնել են փողոցում վերջին 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ այստեղ կրկնեն: «Արտահերթ ընտրությունների կարիք […]

ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ. Զուրաբյան

ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ: Այս մասին իմփիչմենթի թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Ավելորդ, դատարկ բամբասանքներից զերծ մնալու համար միանգամից հայտարարում եմ՝ ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ […]

Մարտունու համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպքեր են բացահայտել

Գերեզմանատնից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում ստացվել էր 2024 թվականի օգոստոսի 21-ին: Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնել էր, որ գողացել են ընտանեկան գերեզմանոցի ցանկապատի ալյումինե զարդանախշերը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մարտունու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Մարտունի համայնքի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել է։ Հետագա միջոցառումներով […]

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցների մասին։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել էր, որ […]

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի կցեն իրենց նախագծին: ԱԺ նիստերի դահլիճում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հրավիրել է խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծն է, այլ կերպ ասած` վարչապետի իմփիչմենթի հայտարարության նախագիծ:

Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում. նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։

Երևանում «Toyota»-ն բախվել է կայանված «BMW»-ին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, ժամը 11:15-ի սահմաններում Մոլդովական 4/4 հասցեի մոտ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […]

Փորձել են մերժել իմփիչմենթի վերաբերյալ լսումները, հետո 300 մասնակցից միայն 160-ին են գրանցել, որ մասնակցեն. Մամիջանյան

Լսումներին նախորդող շրջանում կառավարիչները և ԱԺ-ի իրենց կողմից փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը: Այս մասին իմփիչմենթի վերաբերյալ ԱԺ լսումներին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Նախ շուրջ 300 հոգի ցանկություն էր հայտնել մասնակցել լսումներին, գրանցվել էր, իսկ նրանցից հաստատվել է միայն 160-ի ներկայությունը: Նման բան ԱԺ պատմության մեջ երբեք չի եղել: Միշտ լսումների ժամանակ […]

ՌԴ քաղաքացին հրաժեշտ տալու նպատակով գրկախառնվել է ոմն Արթուրի հետ, վերջինս էլ նրանից գողացել է 1,000 եվրո

Սեպտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 27-ամյա Իլյա Մ․-ից ոմն Արթուրը գումար է գողացել։ Ոստիկանության ծառայողներին Իլյա Մ․-ն հայտնել է, որ Արթուրի հետ […]

Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից

Հրաչյա Ղազարյանն ազատվել է ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: Նշենք, որ  սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած սպանության գործով որևէ կասկածյալ մինչ այս պահը չկա, նաև չկա հաստատված վարկած։

Արմավիրի մարզում ավտովթարի պատճառով հոսպիտալացված 10 անձից 3-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում այսօր` վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Նրանցից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը` միջին ծանրության: Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք»,– մանրամասնեցին նախարարությունից: Այսօր առավոտյան Արմավիրի մարզում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը»։ Բախման հետևանքով […]

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր  Գոռ Սարգսյանին  պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Երևան, Արցախի թաղամաս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ պանիր «Գաուդա» (արտադրված 08․08․2025 թ․) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշներով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին […]

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան — համալիրի կառուցման պատմական գործընթացը՝ 2500 մետր բարձրության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը: «Այս նախաձեռնության առաջին մասնակիցներն են մշակույթի և արվեստի ճանաչված գործիչները, որոնց է վերապահվել պատվավոր առաքելությունը՝ առաջինը բարձրանալ լեռան գագաթ և իրենց ներկայությամբ խորհրդանշել կառուցման գործընթացի ազգային արժեքը։ Նրանք այն նույն մարդիկ […]

Խստացնում ենք վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը. ՊՆ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժը խստացնելու վերաբերյալ նախագծերը։ Նա նշեց, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափման ձևերը և խստացնել […]