1 օրում բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 23 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 […]
ՌԴ-ն առաջարկել է Կասպից ծովում անցկացնել ռազմածովային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի մասնակցությամբ

Ռուսական կողմը առաջարկել է, որ Ադրբեջանը, Իրանը և Ղազախստանը 2026 թվականին Կասպից ծովում անցկացնեն համատեղ ռազմածովային զորավարժություններ, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախարարությունն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի ռազմածովային հրամանատարների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո: «Ռուսական կողմն առաջարկել է, որ հանդիպման մասնակիցները 2026 թվականին […]
Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։
Էջմիածնում թեժ ընտրություններ են սպասվում, սպառնալիքների պակաս չի լինի․ Անահիտ Հակոբյան

«Էջմիածնում ընտրությունները հանգիստչեն անցնելու»,- FrontTV.am-ի հետ զրույցում ասացՀՃՇ անդամ Անահիտ Հակոբյանը։ Ըստ նրա՝ այս պահին ականատես ենք՝ինչպես են իշխանությունները քաղաքական վենդետա իրականացնում ընդդիմադիր հայացքներ ունեցողանձանց նկատմամբ։ Ըստ նրա՝ այս տրամաբանությունը շարունակվելու է նաև Էջմիածնում․ սպառնալիքների պակաս չի լինելու։ ՀՃՇ անդամը մտահոգիչ է համարումնաև այն, որ Հայաստանում ձևավորված ընդդիմություն չկա: «Ամբողջ քաղաքական համակարգը՝ներառյալ ընդդիմությունը, համամիտ է Նիկոլ […]
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ընկերությանը

Սույն թվականի հոկտեմբերի 8-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար: Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Որոշման մանրամասները հղմամբ՝ https://is.gd/PVXy41 «Մեկ այլ որոշմամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում 2025 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխություններով պայմանավորված վերանայվել են «Միջազգային էներգետիկ […]
Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են

Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ղարիբ Բաբայանի պաշտպան Աբգար Պողոսյանը։Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե արդյոք առկա են ատելություն, խտրականություն և անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված կոչեր։ Քրեական հետապնդման […]
Սպիտակ-Վանաձոր երթուղու ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «ПАЗ» մակնիշի ավտոբուսով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում՝ կամարի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռիտա Ք.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը […]
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Վրաստանի ՏԻՄ ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության խորհրդական Սիրան Ավետիսյանը հոկտեմբերի 2-ից 5-ը գործուղվել են Վրաստանի Հանրապետություն։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստանի ԿԸՀ հրավերով դիտարկել են հոկտեմբերի 4-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։
Ադրբեջանը ներգրավված է նախագահ Ռաիսիի մшհվшն մեջ. Իրանի խորհրդարանի պատգամավոր

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանումը, կարող էր լինել նախապես ծրագրված դավադրության արդյունք, որին ենթադրաբար ներգրավված են եղել Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Քամրան Ղազանֆարին։ Ղազանֆարին նշել է, որ Ռաիսիի մասնակցությունը ամբարտակի բացման արարողությանը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի պնդմամբ, և որ Ալիևը հանդիպել է հրեա ռաբբիների հետ միջադեպից մի […]
«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։ Փաստաբանի խոսքով` վարույթն իրականացնող մարմնին հենց առաջին պահից ներկայացված է եղել Արսեն Ղուկասյանի առողջական վիճակի մասին էպիկրիզը և հաշմանդամության կարգը։ Չնայած դրան` դատարանը, անտեսելով այդ ամենը, ընտրել է կալանավորումը որպես ծանրագույն միջոց, ինչն ուղղակիորեն հակասում է […]
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը պետք է անվավեր ճանաչի Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր կարծիքը՝ նախագահողի Ադրբեջանի հետ ունեցած կապերի պատճառով. Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ՝ բացահայտելով շահերի բախման այն իրական պատկերը, որը լուրջ կասկածի է ենթարկում խմբի եզրակացության անաչառությունը: Խումբը եզրակացրել էր, որ Ռուբեն Վարդանյանի կալանավորումն Ադրբեջանի կողմից կամայական չէր։ Օկամպոն իր փորձագիտական կարծիքում […]
Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտում են ԱՍՀ նախարարությունից: Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու […]
Գրետա Թունբերգը պնդում է, որ իսրայելական բանտում կտտшնքների է ենթարկվել

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը և «Սումուդ» նավատորմի մյուս ակտիվիստները խnշտանգումների են ենթարկվել իսրայելական բանտում: Reuters-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպանը այս մասին հայտարարել է Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։ Թունբերգը հրաժարվել է մանրամասներ հաղորդել: Ակտիվիստի խոսքով՝ բանտում գտնվելու ընթացքում իրեն զրկել են մաքուր ջրից, իսկ մյուս կալանավորներին՝ կյանք փրկող դեղորայքից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Իսրայելը արգելափակել էր մոտ […]
Կյանքից հեռացել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշակոթողի ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը

94 տարեկանում մահացել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշակոթողի հեղինակ, ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։ Ռաֆիկ Եղոյանի գլխավորությամբ մշակվել է Գյումրի քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, հյուսիս-արևմտյան և հյուսիսային շրջանների կառուցապատման նախագծերը: Նրա նախագծերով կառուցվել են բնակելի, հասարակական, մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում ՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը (քանդակագործ՝ Արա Սարգսյան): Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են՝ «1000-ամյա […]
Երևանի Գրիբոյեդովի փողոցում «ԿԱՄԱԶ»-ը բախվել է գազատար խողովակին, գազի արտահոսք է սկսվել

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 26 շենքի մոտ «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 5-րդ […]
Բժշկական կենտրոնի բաժանմունքի վարիչը կաշառք է ստացել hղիության ապօրինի ընդhատման համար. քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ մարզային բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչն իրեն դիմած կնոջ՝ 28-30 շաբաթական հղիությունն ապօրինի ընդհատելու համար նրանից կաշառք է ստացել և իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթում կեղծ տվյալներ մտցրել՝ դեպքը ներկայացնելով որպես վիժում։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված կինը, որոշելով […]
Գեղարքունիքում բախվել են «Hyundai»-ն, «Toyota»-ն և «Opel»-ը. կա 4 տուժած

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Դ.-ի վարած «Hyundai» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սասուն Բ.-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Անտոն Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով […]