Վարսեր գյուղում ձերբակալվել է 19-ամյա թմրանյութ տեղադրող

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարսեր գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրանյութ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հոկտեմբերի 11-ի կեսօրին մոտ, Վարսեր գյուղից միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում, երիտասարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 43 […]

Երևանի փոխքաղաքապետը կգործուղվի Թուրքիա․ կմասնակցի «Մշակութային ուղիներ» ֆորումին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը կգործուղվի Թուրքիա։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․ Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Արաքսիա Սվաջյանի 08.09.2025թ. №01/12-1/23031-2025 գրությունը՝ Թուրքիայի Հանրապետության Կապադովկիա քաղաքում կայանալիք «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 14-րդ ֆորումին մասնակցելու նպատակով. 1.Երևանի քաղաքապետի տեղակալ […]

Թուրքիայում կա գյուղ, որտեղ բոլորն ունեն նույն ազգանունը

Թուրքիայի Հաթայ նահանգում կա Գյոզենե անունով մի բնակավայր, որ համարվում է երկրի ամենահետաքրիր և յուրօինակ վայրերից մեկը։ Յուրօրինակությունն այն է, որ այդ բնակավայրում ապրում է 2000 մարդ ու նրանց բոլորի ազգանունը նույնն է՝ «Դադյուք»։ Այն թարգմանաբար նշանակում է քաղցր։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում տարբեր ընտանքիներ են ձևավորվել, այնուամենայնիվ […]

Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 415 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5310 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 214 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 1139, […]

Երևանի քրեական ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 10-ին Քրիստափորի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 49-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկները կամ դրանց համարժեք նյութերը (անալոգի) ապօրինի իրացնելու և մաքսանենգության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ […]

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոյի Աջափնյակի կայարանը «չկառուցելու» հարցը. ավագանու անդամ

Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոն «չկառուցելու» հարցը, որը բացատրվում է հետևյալ կերպ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: ««Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,125,040.0 հազ. դրամով, որի համատեքստում կնվազի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,266,490.0 հազ.դրամով՝ […]

Պատմության մեջ առաջին հանդիպումը Հայաստանի և Պակիստանի ղեկավարների միջև՝ Ալիևի ներկայությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Շարմ էլ Շեյխում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք թելեգրամյան ալիքներից: Թելեգրամյան ալիքներից տեղեկանում ենք նաև, որ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարների միև: Հիշեցնենք, որ սա պատմության մեջ առաջին հանդիպումն է Հայաստանի և Պակիստանի ղեկավարների միջև: Վերջերս […]

Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը

Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։ «Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատարներ Ռուսաստանի տարածքում արգելափակված են արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին […]

Վաղարշապատի ավագանու ընտրություններին առաջադրման փաստաթուղթ է ներկայացրել 9 ուժ

Նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Նրանցից թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 9-ը։ Դրանք են՝ «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՅՐ […]

Փաշինյանը ժամանել է Շարմ էլ Շեյխ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

Սլովակիայում երկու գնացքի բախման հետևանքով կան տուժածներ

Սլովակիայում երկու գնացքներ են բախվել, որի հետևանքով 20 մարդ է վիրավորվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարը կարող է պայմանավորված լինել գնացքի մեքենավարներից մեկի անուշադրությամբ, հաղորդում է Dennik K պորտալը՝ հղում անելով ոստիկանությանը։ Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է։ Բախումը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ռոժնավա քաղաքի մոտ գտնվող թունելի մոտ։

ՌԴ բեռնափոխադրումներով զբաղվող վարորդները պահանջում են իշխանություններից՝ ՌԴ-ի հետ բանակցել ու փոփոխել իրենց՝ ՌԴ-ում գտնվելու թույլատրելի ժամկետները

Դեպի ՌԴ բեռնափոխադրումներով զբաղվող մի քանի վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են իշխանություններից՝ ՌԴ-ի հետ բանակցել ու փոփոխել իրենց՝ ՌԴ-ում գտնվելու թույլատրելի ժամկետները։ Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։

Ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը թաքցրել է 10 մլն դրամի հարկեր. վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորմամբ զբաղվող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 10 մլն 470 հզր 258 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: […]

Կանխվել է uպшնության նախապատրաստության դեպք. երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին: Այս ամսին հայտնում են ՔԿ-ից: Մասնավորապես՝ Տ.Մ.-ն ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, […]

«3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը մեծանում է. Ադրբեջանի փոխվարչապետ

Բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար չափազանց կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարեկեցության և համագործակցության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների ամրապնդումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ: Շահին Մուստաֆաևը նշել է, որ այս համատեքստում աճում է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի արդիականությունը։ […]

Երևանում «Kia»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոցի խաչմերուկ ընթանալիս «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ […]

Թրամփը ժամանել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել: Օդանավակայանում Թրամփին  դիմավորել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն ու վարչապետ Բենիանին Նեթանյահուն: Նշենք, որ  Հերցոգը Թրամփին կհանձնի քաղաքացիական ամենաբարձր պարգևը՝ Նախագահական պատվո մեդալը՝ Գազայի հատվածում պատանդներին ազատելու Թրամփի ջանքերի համար։  Այդ մասին  հայտարարել է Հերցոգի գրասենյակը: Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյանալիքում:

Երևանում «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել մայթին. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս ընթանալիս՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին՝ «Դեֆանս հաուզինգ» նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, ապա […]

Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում

Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարության ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Օրակարգում ներառված է համագործակցության զարգացումը հիմնական ոլորտներում՝ տրանսպորտ, էներգետիկա և մաքսային։ Քննարկվում են նախագծեր, որոնք կարող են ամրապնդել տարածաշրջանային կապերը և մեծացնել երկրների միջև տնտեսական ինտեգրացիան։

Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով․ Սուրենյան

Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը։