ՄԻՊ-ն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցածին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Հրապարակումներ են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ, մի խումբ անձինք տեղափոխվել են Ոստիկանության […]

Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել է 23 անձ. ՆԳՆ

Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել են ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ այսօր իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։ Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Իրավիճակը Գյումրիում այսօր խիստ լարված էր, […]

Նիկոլ Փաշինյանն ու Հռոմի Պապը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Նորին Սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես […]

Արմավիրում բախվել են «BYD»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հոկտեբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանարհին՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Վարդան Հ.-ի վարած էլեկտրական «BYD»-ն և 47-ամյա Սեյրան Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Դվին» ռեստորանային համալիրի աշխատակիցները, քաղաքացիներն […]

Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը. մեդիափորձագետը՝ նոր hարձակումների մասին

Զգուշացում թիրախային հարձակումների մասին։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ […]

«Դուրս շպրտելnւ» հրահանգով սկսված գործը քաղաքական հաշվեհարդար է. քաղաքագետ

Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ միայն իրավական արժեք չունի, այլև բացահայտորեն քաղաքական պատվերի հետևանք է․ այն հաջորդել է Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ «դուրս շպրտել» նրան քաղաքական դաշտից։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Խնդիրն այստեղ Ղուկասյանի անձը չէ։ Խնդիրը շատ ավելի խորքային է․ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը նպատակաուղղված արժեզրկում է ընտրությունների ինստիտուտը, հասարակությանը […]

Ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞, մեռш՞վ. Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյայի զեկույցին՝ Ալեն Սիմոնյանի գնահատականի մասին

Ժամկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Լրագրողի հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է նման գնահատական տվել զեկույցին, Քոչարյանը պատասխանեց. «Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Դե, հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր […]

Մեր հարցերի պատասխանները չստացանք. կառավարությունում ընդունեցին բեռնատարների վարորդներին

Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունեցին: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»: «Սպասում էինք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեզ կընդունի, բայց ինչ-որ վարչության ներկայացուցիչ ընդունեց, լսեց ու ասաց՝ զբաղվում ենք: Մենք մեր հարցերի պատասխանները չստացանք», — ասացին նրանք: Վարորդները նշեցին՝ «եթե մինչև ժամը 17:00-ն մեզ հստակ պատասխան չտան՝ ծայրահեղ քայլերի կդիմենք»: […]

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան կվերածի համաշխարհային լոգիստիկ կենտրոնի. թուրքական պարբերական

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան կվերածի համաշխարհային լոգիստիկ կենտրոնի՝ մեծ պահեստներով, որոնք կմատակարարեն ամբողջ եվրոպական շուկան, գրում է թուրքական «Դյունյա» թերթը՝ հղում անելով հոլանդական «Ռաբեն» խմբի գործադիր տնօրեն Էվալդ Ռաբենի կարծիքին։ Նա կիսվել է Թուրքիայում պահեստային տարածքների ներդրումներն ընդլայնելու ծրագրերով՝ նշելով, որ «Ռաբեն»-ը ներկայումս շահագործում է 170 պահեստներից բաղկացած ցանց 17 երկրներում և որ խմբի եկամուտը մինչև […]

Սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը. միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք. Վարդան Ղուկասյան

Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ, Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Պետությունը չպետք է […]

Մարգարիտա Սիմոնյանի դեմ մшհшփորձը նախատեսվել է կատարել 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց. ՌԴ ՔԿ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործի քննությունը, գրում է ՌԻԱ Նովոստին: «National Socialism/White Power»-ի ահաբեկչական կազմակերպության հիմնադիրը (որը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական և արգելված կազմակերպություն) և դրա 11 անդամ, որոնք մեղադրվում են լրագրող Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը կազմակերպելու մեջ, համաձայնել են հանցագործությունը կատարել 50,000 […]

Գյումրիում տեղի ունեցող գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը բացահայտորեն վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար. Անանյան

Անկախ նրանից, թե հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի որ դրվագների հիման վրա են քննչական գործողություններ իրականացվում Գյումրու քաղաքապետարանում և ինչ իրավական հիմնավորումներով է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, ընտրած գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը բացահայտորեն վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար։ Այն, ինչ տեղի է ունենում, իր […]

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ:

Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն Գյումրու քաղաքապետարան է մտել: