Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ ա/ Հրապարակային ելույթներով […]

Վարդան Ղուկասյանի և մյուս պաշտոնատար անձանց պաշտոնավարունը կասեցվել է

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է կալանք, […]

Հայ-վրացական սահմանի բոլոր անցակետերում բեռնատարների համար ճանապարհը երկկողմանի փակ է. բողոքի ակցիան շարունակվում է

Այսօր առավոտյան հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա: Նրանք երկկողմանի փակել են ճանապարհները՝ սահմանափակելով միայն բեռնատարների երթևեկությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Վարդան Վարդանյանը, ով գտնվում է հայ-վրացական սահմանի Գոգավան հատվածում: «Դա միայն մեր խնդիրը չէ, մեր երկրի խնդիրն է»,-հավելեց նա: Հարցին՝ արդյոք ՀՀ […]

Գյումրի համայնքի ղեկավարը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակակոռուպցիոն կոմիտեն՝ ձայնագրությունները կեղծված լինելու մասին

Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված ութ […]