Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Սա ուշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, ազատազրկված Միքայել Սրբազանն ու կալանավորված հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Այս մասին գրում է Panorama.am-ը։ Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025թ․ մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել […]
ՈՒՂԻՂ. ՀՃԿ-ն շարունակում է քարոզարշավը Էջմիածնում

Հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հոկտեմբերի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 1144, առանց մանկական նստատեղի՝ […]
2026-ին կանխատեսում ենք 4 տոննա ոսկի արդյունահանել. ֆինանսների նախարար

Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Ամուլսարն ունի իր ազդեցությունն այդ աճի մեջ: Մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին։ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները […]
ՍԱՏՄ աշխատակիցները շրջայց են կատարել ԳՈՒՄ-ի շուկայում. 810 կգ ոչ uպանդանոցային ծագման միս-մսեղիքը ոչնչացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման օբյեկտներում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Երևանի Խորենացի փողոցում գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա), ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ վաճառակետերում իրականացվող աշխատանքներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են՝ • մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթի՝ 5-րդ ձևի, առկայությունը, • պահման և վաճառքի սանիտարահիգիենիկ պայմանները, […]
Բոլորի համար ենթակառուցվածքը շատ ավելի շահավետ կլինի եթե Երասխի հատվածը միացած լինի. ենթակառուցվածքները պետք է բացվեն սինխրոն. Մհեր Գրիգորյան. Ազատություն

«Ազատությունը» «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ներկայացնում ենք զրույցից մի հատված. «Ազատություն». -Պարոն Գրիգորյան, հայտնի է, որ Դուք զբաղվում եք ապաշրջափակման, նաև այս փուլում արդեն վաշինգտոնյան բանակցություններում ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմամբ։ «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը հստակեցնելու շուրջ աշխատանքներն, ըստ այդ համաձայնության, պետք է իրականացվեն, ի՞նչ փուլում են։ Մհեր […]
Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցներն իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախցիների կուտակային կենսաթոշակների մասին բարձրացված հարցերի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքում 2024 թվականի հունվարի 16-ին լրացվել է նոր հոդված, որով սահմանվել է անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են և մասնակցի […]
Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա. վերջին 3 տարում նա առաջին անգամ կմասնակցի ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի համապատասխան որոշումից։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ […]
Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին

Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, հայտնել է պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին` APA լրատվական գործակալության փոխանցմամբ: Ինչպես, Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Վեհաժողովի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ըստ Միրկիշիլիի՝ նման հայտարարությունները չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, այլ ավելի շուտ […]
Հոկտեմբերի 27-ն ինձ համար բացահայտված չէ. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարել է, որ իր համար հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չէ: «Ասելիքը հենց դա է և խորհուրդն էլ դա է, որ պետք է բացահայտվի, այդ էջն էլ փակվի։ Էջը փակվել չի նշանակում մոռանալ, թե ինչի միջով անցավ մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո և կարծում եմ, որ հոկտեմբերի […]
2026 թ.-ին ամենամեծ նվազումը՝ 101 միլիարդ դրամ, պաշտպանության նախարարությունում է լինելու. Վահե Հովհաննիսյան

Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը։ Այս մասին ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Ամենամեծ աճը, ըստ էության, ունենք աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարությունում, որը կազմում է 87 միլիարդ դրամ, այնուհետև ԿԳՄՍ նախարարությունում 57 միլիարդ դրամ, առողջապահության նախարարությունում 44 […]
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մաիսն հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: […]
Եղվարդում «Mazda»-ն բախվել է գազատար խողովակին. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 00:25-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Հ.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին: Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 25-ամյա Գոռ Հ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Նաիրիի […]
Գյումրիում անկարգությունների 41 մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին քննչական կոմիտեից։ «24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը»,-ասացին կոմիտեից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները քննչական գործողություներ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, իսկ համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել էր։
Քաղաքացու բերանը փшկած հանե՞ն եկեղեցուց, ես կադրեր չեմ տեսել, բայց եթե դեպքը տեղի է ունեցել, իրավապահները պետք է քննեն դեպքը և համապատասխան արձագանք տան. Գալյան

Վարչապետի գործողությունները որևէ կապ չունեն միջամտության հետ։ Եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում։ Վարչապետի կամ այլ պաշտոնատար անձի պատարագին մասնակցությունը քաղաքացու հավատքի դրսևորում է, ոչ թե պաշտոնական քայլ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Փաշինյանի մասնակցությունը «պատարագին» շարունակում է մեծ քննարկումներ առաջացնել թե՛ հանրության, թե՛ քաղաքական շրջանակների […]
Եթե Վազգենը կենդանի լիներ, Ղարաբաղը չէինք կորցնի. նախորդ իշխանություններն էլ ալան-թալանով զբաղվեցին, երկիրն այս վիճակում հայտնվեց. Սասուն Միքայելյան

Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված, մենք հայտարարություն ենք արել միշտ և պետք է բացահայտվի, առավել ևս, որ այսօր արտաքին քաղաքական կուրս է փոխվել, բնական է, չի կարող չբացահայտվել: Այս մասին Եռաբլուրում ասել է ազատամարտիկ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նա նշել է, որ հոկտեմբերի 27-ին ոչ թե Կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց պետականությունը և երկիրը […]
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցն է

Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցն է։ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։ Զինված հարձակվողները մինչև առավոտ պատանդ պահեցին խորհրդարանի պատգամավորներին և կառավարության […]
Կալանավորված անձը փորձել է «Վանաձոր» ՔԿՀ անցկացնել արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից վերադարձված կալանավորված անձին ենթարկել են անձնական խուզարկության, իսկ նրա հագուստը և իրերը զննել են տեխնիկական միջոցներով։ Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ կալանավորված անձի մոտ առկա սննդամթերքի տարայում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են […]
Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով. Սուրենյանց

Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե, Բաքվի այս որոշումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ (եթե չեմ սխալվում նման վարկած օրեր առաջ զարգացրել էր իմ գործընկեր Հակոբ Բադալյանը)։ Այս մասին գրելէ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Ադրբեջանի որոշումը հաջորդեց Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ Մոսկվան, ըստ ամենայնի, հանդես է եկել նոր գաղափարներով։ Օվերչուկի հայտարարությունը […]
Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան

Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվակաին Բյուջեի նախագիծի քննարկմանն ասաց վարչապետ […]
Հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի հանգստյան գոտիներից մեկում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել […]
6.5 կգ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող անձը կատարել է 14 մլն դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ․Ն․-ն 2024-2025 թվականների ընթացքում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, ինչը լուսանկարահանվել և հանցակիցների կողմից կառավարվող «Տելեգրամ» հեռահաղորդակցման […]