Պապոյանը հույս է հայտնում, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով թե Ղազախստանից, թե Ռուսաստանից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնում, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով թե Ղազախստանից, թե Ռուսաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումներում՝ անդրադառնալով ղազախական ցորենի ներմուծման վերաբերյալ հարցին: «Այս առումով 2 կարևոր միջոցառում է տեղի ունենում: Ես հուսով […]
Վայքի համայնքապետի հիմնած ընկերության հետ 2.7 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. Hetq

Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 105 մլն 719 հազար դրամ է։ Պայմանագրով նախատեսված է Մարտիրոս բնակավայրում կառուցել դպրոց՝ 144 աշակերտի համար, և մանկապարտեզ՝ 80 երեխայի համար։ Այս մասին գրում է Հետքը: «Մավշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է […]
Արարատում այրվել է մոտ 170 հակ անասնակեր և չշահագործվող ավտոմեքենա

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան բնակավայրում անասնակեր է այրվում: Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի տարածման դեմ […]
«Ինչո՞ւ է հարկատուների հաշվին ապահովվել Հովհաննավանքի «պատարագի» ուղիղ հեռարձակումը», «իսկ ինչո՞ւ չենք կարող լուսաբանել». Հանրային հեռուստաընկերության տնօրենը հակադարձել է լրագրողին

Իսկ ինչո՞ւ չենք կարող լուսաբանել Հովհաննավանքի «պատարագը»: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է հարկատուների հաշվին ապահովվել «պատարագի» ուղիղ հեռարձակումը: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու կիրակի օրերին մասնակցել է Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»:
ՀՀ-ն առաջին մեդալն է նվաճել Իրանում ընթացող ծանրամարտի զինվորականների մրցաշարում

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Իրանում ընթացող ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարում: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից: Իրանի Բաբոլսար քաղաքում ընթացող մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը:
Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձավ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից: Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 190 կգ, […]
ՀՌՀ-ն կողմ չէ «Շողակաթ» հեռուստաընկերության փակմանը, բայց հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն. Տիգրան Հակոբյան

Այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Սակայն ես մի ուրիշ բան ասեմ. մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստածրագիր […]
«Զանգեզուրի միջանցքը» ավելի լայն հասկացություն է, և դա չի վերաբերում TRIPP-ին. ադրբեջանցի փորձագետ

«Զանգեզուրի միջանցքը» ավելի լայն հասկացություն է, և դա չի վերաբերում TRIPP-ին: Ի տարբերություն Հայաստանի, դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը, Հայաստանում այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում՝ այլ, Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ադրբեջանցի փորձագետը: Նշենք, որ Երևանում անցկացվում է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումը, որին մասնակցում են նաև ադրբեջանցի փորձագետներ:
Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. ունենալ անխոչընդոտ և արագընթաց անցում. ադրբեջանցի փորձագետը՝ Երևանում

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. ունենալ անխոչընդոտ և արագընթաց անցում: Այս մասին լրագրողներին ասել է ադրբեջանցի փորձագետը, ով մասնակցում է Երևանում անցկացվող «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է Բաքուն պնդել, որ խաղաղության համաձայնագրում լինի «անխոչընդոտ» ձևակերպումը: «Եվ կարևոր է, որ այստեղ շահութաբաժին քաղի Նախիջևանի բնակչությունը, որոնք տուժել են գրեթե 4 տասնամյակ […]
Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Հայաստան։ Այցի շրջանակներում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։ Կոստանյանը ստացած նվերը հանձնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Նվերի արժեքը գնահատվում է 101 հազար 228 դրամ։ Հիշեցնենք, որ 60 հազար դրամը գերազանցող նվերները պաշտոնյաները հանձնում են պետությանը կամ համայնքին։
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող՝ 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Լոռու մարզի Օձուն բնակավայրի 8 հասցեում գտնվող՝ 4 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն 592 հազար դրամ է: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել […]
«ՄԱՊ»-ի Ալիկի գործը կքննի Հակակոռուպցիոն դատարանը. Hetq.am

Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 10-ին մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (առավել հայտնի է որպես «ՄԱՊ»-ի Ալիկ) բողոքը վերաքննիչ ատյանի որոշման դեմ, որով վերջինս բեկանել էր նախկին պաշտոնյայի օգտին կայացված վճիռն առաջին ատյանի կողմից եւ գործն ուղարկել նոր քննության: Այս մասին գրում է Հետքը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2003-2017 թթ. պատգամավորի պաշտոն զբաղեցրած գործարար Ա. Պետրոսյանին մեղադրում է այն […]
Բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով գողություն կատարելու, գողության փորձի և ուրիշի գույքը վնասելու համար մեղադրվող Է.Կ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Պաշտոնապես հրավիրել եմ Էրդողանին Հայաստան և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի. Փաշինյան

Ճիշտ չի լինի, որպեսզի մեկնաբանեմ Էրդողանի այցը Երևան, կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի: Այս մասին «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով նշեմ, որ մենք գտնվում ենք ճիշտ ուղու վրա»,- նշել է նա: Նշենք, որ 2026թ. մայիսին ՀՀ-ում կկայանա Եվրոպական […]
«Նոայի» խաղով պայմանավորված հանրային տրանսպորտը կաշխատի մինչև 00:15

«Նոա»-«Սիգմա Օլոմոուց» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45։ Այդ իսկ պատճառով Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15։ Հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ Հայաստանի գործող չեմպիոնը նաև շնորհակալություն է հայտնել […]