Ստեփանավանի համայնքապետի կնոջ ընկերությունները հաղթել են համայնքային և պետական գնումներում. Hetq.am

Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ կնոջը պատկանող «Սոճենի» ՍՊ ընկերությունը պետական և համայնքային գնումներին 468 մլն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս մասին գրել է «Հետք»-ը: Ըստ այդ պայմանագրերի՝ ընկերությունը վերանորոգում է դպրոց, բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականացնում է գազիֆիկացման աշխատանքներ։ «Ստեփշին» ՍՊ ընկերությունը, որի 45%-ը պատկանում է Արմեն Գրիգորյանի կնոջը, ևս մասնակցում է Ստեփանավանի […]

Կարբի գյուղում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Սարգսյանին պատկանող թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, գ. Կարբի): Այս մասին հայտնում են  տեսչական մարմնից: Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝ արտադրական շինությունների կառուցվածքը չի ապահովում ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, հատակների, պատերի […]

Ադրբեջանում զինվnրական ծառայության ժամկետը կարող է կրճատվել վեց ամսով

Ադրբեջանում սպաների համար խաղաղ ժամանակ ակտիվ զինվորական ծառայության ժամկետը կարող է կրճատվել 6 ամսով, հաղորդում է Report-ը։ «Զինվորական ծառայության մասին կանոնակարգը հաստատելու մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրինագիծը քննարկվել է Ադրբեջանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի անդամների կողմից։ Փոփոխությունների նախագծի համաձայն՝ պահեստազորից ակտիվ զինվորական […]

Արարատի մարզում կասեցվել է գազալցակայանի գործունեություն

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Կարեն Հայրապետյան Էդիկի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (Արարատի մարզ, գ. Դաշտավան, Մասիս — Էջմիածին խճուղի 21)։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում՝ թերլիցքավորում։ Հայտնաբերված խախտման հետևանքով գազալցակայանի գործունեությունը կասեցվել […]

Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս

Կապանում Իրանի հյուպատոս Մորտեզա Աբեդին Վարամինը քննարկել է Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​և տնտեսական ամուր կապերը՝ ներկայացնելով տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը, առևտրային զարգացումները և երկրի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հաղորդումէ The Armenian Report-ը: Իրանը հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի վերաբերյալ, որը ներառում է TRIPP ճանապարհի […]

Լոռիում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել 21-ամյա աղջկան

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմաններում «Բազում» թաղամասում, Շինարարների փողոցում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Տիգրան Զ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մարիամ Հ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը […]

ՀԾԿՀ-ն վաղվա նիստում կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու հարցը. սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է. Բաբկեն Պիպոյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղվա նիստում կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու հարցը։ Այս մասին գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է։ Ինչու՞ թվացյալ, որովհետև այս գործընթացը դեռ շատ երկար «կանցնի» տեղական ու միջազգային տարբեր դատարաններով և արբիտրաժներով։ Ինձ համար նիստի ելքը կանխատեսելի է։ […]

Հայաստանը ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը: «Սակայն, ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է՝ ընկերությունը ընկերություն է, փողը՝ փող։ Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը», — նշել է ծառայությունը։

Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել, սցենարների մասին կոնկրետ համաձայնություն չկա. Փաշինյան

Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա  երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները։ Այս ամսին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիոկլ Փաշինյանը: «Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել»,- նշել է նա: «Սցենարների մասին կոնկրետ համաձայնություն չկա»,- ավելացրել է Փաշինյանը:

Փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել. Կարեն Կարապետյանն էլ ինձ հետ խոսել է Սերժ Սարգսյանի անունից. Փաշինյան

Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ, որ բացառվում է։ Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես դեսպանների հետ հանդիպում եմ արել հեղափոխության ժամանակ, […]

Պետական պարտքն ավելացել է 80%-ով, աղքատության մակարդակը նվազել է. ֆինանսների նախարար

Մեր տեսլականը պարզ է, ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական և մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքականության, հեռատեսության […]

2026 թվականին կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսելով տնտեսական աճի մասին՝ նշել է. «2026 թվականին մենք սպասում ենք 5.4% տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները։ Ի դեպ, նույնիսկ արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը՝ 2026 թվականին սպասելով 5.4% տնտեսական աճ»: […]

Հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-2024 թվականների ընթացքում, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիքներին հրամանագրել է իր ծանոթ […]