Ադրբեջանը լայնածավալ համաներում կհայտարարի. ներգրավվելու է ավելի քան 20 հազար մարդ, հիմնականում՝ Արցախյան պատերազմների վետերաններ

Բացի այդ, համաներումը կարող է ներառել նաև այն անձանց, «ովքեր հաշմանդամ են դարձել Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դեմ Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանքների հետևանքով», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Գործընթացը կմեկնարկի «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ, որը հայտարարված է եղել է 2025 թվականին։
Ադրբեջանի տարածքով ներկրվող ցորենի հերթական խմբաքանակը ճանապարհին է․ Պապոյան

Ադրբեջանով անցնող երկաթուղով ցորենի հերթական բեռները Հայաստանի ճանապարհին են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Նոր խմբաքանակն ավելի շատ է։ Երրորդ կամ երկրորդ կարգի ցորեն է»,- ասաց Պապոյանը։ Նախարարն այլ մանրամասներ չհայտնեց, չնշեց նաև, թե որ երկրից են գալիս բեռները։ Անդրադառնալով Ադրբեջանից նավթամթերքի ներկրման թեմային, Պապոյանը հայտնեց, որ ներկրման ժամկետի հետ […]
3 դատավոր, չծանուցված վկաներ, չներկայացված ապացույցներ․ Ներսես Քոսոյանի գործը կրկին ձգձգվում է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր քննվում էր թմրանյութի իրացման ենթադրյալ դեպքով գործ։Ըստ ներկայացված մեղադրանքների՝ Ներսես Քոսոյանը մեղադրվում է 2018 թ. մարտի 3-ին 0.0331 գրամ, 2018 թ. մարտի 6-ին՝ 0.078 գրամ, 2018 թ. հունիսի 13-ին՝ 4.16 գրամ քաշով թմրանյութի ապօրինի իրացում կատարելու համար։2020 թվականի մայիսի 13-ից սկսած՝ տվյալ անձի վերաբերյալ քրեական վարույթը […]
Ռուսաստանը 2026-ին կշարունակի աջակցել Արցախից բռնի տեղահանվածներին

Ռուսաստանյան «Ռոսսոտրուդնիչեստվո», «Եվրասիա» կազմակերպությունները, ինչպես նաև Ռուսական հումանիտար առաքելությունը 2026 թ-ին կշարունակեն աջակցել Արցախից բռնի տեղահանված ու սոցիալական խոցելիություն ունեցող մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության փոխնախագահ Իգոր Չայկան։ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը միանվագ նախաձեռնություն չէ, այլ հետևողական աշխատանք։ Այսօր նախագիծը նախատեսված է դժվարին իրավիճակներում գտնվող հազարավոր ընտանիքների համար։ Մենք տեսնում ենք, […]