Ես աշխատում եմ Ազգային Հպարտության Տրիբունալի ուղղությամբ, եթե կան լրացուցիչ հարցեր կամ առաջարկություններ, խնդրում եմ գրել ինձ

Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ հետևյալ խնդրանքով՝ «Խնդրում ենք ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Ա.Կարապետյանին` դիմել Ազգային Հպարտության Տրիբունալին այն մասով, որ ՀՀ-ում պաշտոնավարող նախագահն ու վարչապետը չեն կատարում սահմանադրորեն ստանձնած պարտականությունները, անգործություն են դրսևորում, ոտնահարում են ՀՀ քաղաքացու արժանապատվությունը»։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ […]
Ամոթ ու խայտառակություն է. երկրի նախագահը ՀՀ-ին նորից անհեթեթ վիճակի մեջ է դրել. Զոհրաբյան

Մեր երկրի համար ամոթ ու խայտառակություն է, երկրի նախագահի նպատակը մեռելների գլխին կանգնել, սելֆի անելն ու պաշտոնական ճաշերին կենաց ասելն է՝ հաց ուտելը: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով սոցկայքերում տարածված տեսանյութին, որտեղ Հունաստանում պաշտոնական ճաշի ժամանակ լսելի է դառնում Վահագն Խաչատուրյանի խոսքերը՝ «ես չեմ դիմանում, Էս մարդկանց սոված ենք […]