Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա․ ժամանակն է, որ Եկեղեցին միասնական ձայն բարձրացնի․ Եզրաս Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի իշխանությունների միջև կոնֆլիկտի պատճառների և դրա լուծման ուղիների մասին։ -Ինչպե՞ս եք պատկերացնում Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների միջև առկա իրավիճակի լուծումը։ Հնարավո՞ր է Եպիսկոպոսաց ժողովի գումարում։ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված էր մի քանի տարի առաջ։ […]
ՔՊ-ական կեղծ դպիրի ձեռամբ ընտրություններից առաջ կարող է խափանվել 24News-ի ու այլ ԶԼՄ-ների աշխատանքը. 24news.am

Հանրության կողմից «ՔՊ-ի կեղծ դպիր» անվանումը ստացած անձնավորությունը՝ Ռաֆայել Արմենի Ջուլհակյանը, դիմել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մի շարք լրատվամիջոցների վերաբերյալ հայցադիմում ներկայացրել՝ պահանջելով 21 մլն դրամ։ Վերոնշյալ անձնավորության կողմից 24News լրատվական ծառայության կայքին ուղարկված տեղեկատվության համաձայն, իբր, 7 լրատվամիջոց «տարածել են իր անձին վերաբերող իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական և վիրավորական բնույթի տեղեկություններ, […]