Վազգեն Սարգսյանն այն առաջնորդներից էր, ով իր կյանքը նվիրեց Հայաստանի պետականության ամրապնդմանը. ՀՃԿ

«Համահայկական ճակատ» շարժման անդամները շնորհավորել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնունդը «Վազգեն Սարգսյանն այն առաջնորդներից էր, ով իր կյանքը նվիրեց Հայաստանի պետականության ամրապնդմանը, բանակի ստեղծմանը և ազգային արժանապատվության պահպանմանը։ Նրա թողած ուղերձը այսօր էլ արդիական է` ուժեղ պետություն, կազմակերպված հասարակություն և հզոր բանակ», — ասվում է ՀՃԿ հաղորդագրության մեջ:
Մեր զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության. Ալիև

Մեր զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները, բերվել են բարձր մարտական պատրաստության և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստում։
Կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի վիշտը և մեր զորակցությունն ենք հայտնում. Համահայկական ճակատ

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում կատարեցինք գրառում սգո մատյանում` հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Ինչպես նաև փոխանցեցինք ՀՃՇ առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական նամակը ուղղված Իրանի նախագահին: Կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի վիշտը և մեր զորակցությունն ենք հայտնում այս ծանր պահին։ Նշվում է «Համահայկական ճակատ» կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ