Տիգրան Կիրակոսյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ

Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Ակակի Կակուրաիձեի անվան միջազգային մրցաշարում։ Մրցումների մեկնարկային օրը ռինգ դուրս եկած մեր 6 բռնցքամարտիկներից 5-ը  հաղթանակ են տոնել։ 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը շատ վստահ` տպավորիչ հաղթանակ տոնեց ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։ Վահրամ Դովլաթբեկյանը, Հայկ Կարապետյանը և Յուրի Մայիլյանը կրկին մեծ առավելությամբ հաղթել են տանտերերի` Վրաստանի բռնցքամարտիկներին, իսկ  Սուրե Կատվալյանը ուժեղ […]

Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան

Վաղը ալյումին և հացահատիկ կուղարկվեն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան Ըստ ադրբեջանական ՍՊԱ գործակալության՝ Հայաստան կուղարկվեն ալյումինով լի 2 և հացահատիկով լի 9 վագոններ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի ևս մեկ խմբաքանակ։

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով պակիստանյան աղբյուրներին։ Ըստ հեռուստաալիքի՝ նախագիծը ներառում է՝ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, Հորմուզի նեղուցում նավարկության վերսկսում, հաստատում, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հարստացված ուրանի և իրանական սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ դրույթներ։

ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում

Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում»։ Armenia Sputnik–ի տվյալներով՝ ինքնաթիռը ճանապարհ է ընկել Տեխասից՝ միջանկյալ վայրէջք կատարելով ԱՄՆ–ի արևելյան ափին։ Մինչ Երևան հասնելն ինքնաթիռը ևս մեկ կանգառ էլ կատարել է Եվրոպայում։ Դատելով երթուղուց՝ ինքնաթիռում եղել են մի քանի երկրներից արտաքսված քաղաքացիներ։

Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին

Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրություններին։ Լրագրողը հիշեցրեց, որ Մակրոնը բազմիցս խոսել է արտաքին ազդեցությունների անթույլատրելիության մասին, մասնավորապես՝ նշելով ռուսական միջամտության վտանգը, և հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բացահայտ աջակցությունը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ չի կարող դիտարկվել որպես […]