Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 44-ամյա և 36-ամյա եղբայրները, ներգրավելով այլ անձանց, նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը: Տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով և գտնվելով արտերկրում հրահանգել է Նոր Հաճընում բնակվող 44-ամյա եղբորը վրեժխնդրության նպատակով […]

Վեդիում մանկապղծության դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել

24News-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։ Վերջիններս ազատվել են Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքից հետո: Մերի Մանուկյան

Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա

Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։ «Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]

Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ

Մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակի, պատվի և ազգային կամքի խորհրդանիշն է։ Այս օրը մենք խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի առաջ և գլուխ ենք խոնարհում Շուշիի ազատամարտի անմահ հերոսների առաջ, ովքեր իրենց արյամբ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը ծնված է հաղթելու և հայրենիքը պաշտպանելու համար։ Մայիսի 9-ին «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» և «Համահայկական ճակատ» կուսակցությունները հավաքվում […]

ՌԴ-ի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների տարհանումը Կիևից

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նշել է, որ եթե Կիևը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ծրագրերը, ապա ՌԴ-ն կհարվածի հենց Կիևին։