Նահատակների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է. գեներալ Արշակ Կարապետյան

Սիրելի՜ հայրենակիցներ Հայրենական Մեծ պատերազմի մեծարգո՜ վետերաններ Շնորհավորում եմ Ձեզ Մեծ Հաղթանակի 81-րդ տարեդարձի և Խաղաղության տոնի կապակցությամբ։ Այսօր՝ մայիսի 9-ին, մենք խորին հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և նրանց, ովքեր թիկունքում կերտել են Մեծ Հաղթանակը, գլուխ ենք խոնարհում ֆաշիզմի դեմ մարտերում՝ հանուն Հայրենիքի խաղաղության և անդորրի զոհվածների հիշատակի առջև: […]
Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց ավիացիայի թռիչքով

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակին նվիրված շքերթն ավարտվեց Մոսկվայում։ Միջոցառման ավարտին Կարմիր հրապարակի վրայով թռիչք կատարեցին Սու-25 գրոհային ինքնաթիռները՝ երկինքը ներկելով Ռուսաստանի դրոշի գույներով։ Շքերթի օդային ցուցադրության մասում նաև ցուցադրվեց «Կուբայական ադամանդ» կազմավորումը՝ «Ռուսական ասպետներ» և «Սվիֆթս» աէրոբատիկ թիմերի համատեղ թռիչքը Սու-30 և ՄիԳ-29 կործանիչներով։
Ռուսաստանը Հաղթանակի շքերթ անցկացնելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի․ Պեսկով

Ռուսաստանը ոչ մեկի թույլտվության կարիք չունի՝ Հաղթանակի շքերթ անցկացնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ։ Հավանաբար դժբախտ է նա, ով փորձում է ծաղրել Հաղթանակի օրը և նման հիմար կատակներ անել։ Դա, երևի, ավելի շատ նրա խնդիրն է», — ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Զելենսկիի՝ «Մոսկվայում շքերթ […]
Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, և պատմության այս էջը դեռ փակված չէ. գեներալ Արշակ Կարապետյան

Սիրելի՜ հայրենակիցներ Արցախյան հերոսամարտերի փառապա՜նծ մարտիկներ, երկրապահներ Ազգային բանակի քաջարի՜ գեներալներ, սպաներ, զինվորներ Արժանապատիվ բոլոր հայերիս անունից շնորհավորում եմ Ձեզ և դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից Եռատոնի՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման ու Հայրենիքի պաշտպանի՝ Երկրապահի օրվա կապակցությամբ և իմ մաղթանքներն եմ հղում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից […]