ՀՀ-ում ծաղիկների որակի վերահսկողության համակարգն այնքան էլ արդյունավետ չէ. Իլյաշենկո

Ռուսաստան արտահանվող ծաղկային արտադրանքի որակի վերահսկման հայաստանյան համակարգն այնքան էլ արդյունավետ չի գործում։ Այս մասին հայտարարել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալասարանի առևտրային քաղաքականության ամբիոնի դոցենտ Սվետլանա Իլյաշենկոն: Մասնագետի խոսքով՝ 2025 թվականին ՌԴ ներմուծված արտադրանքի նկատմամբ խախտումների ընդհանուր թվի ավելի քան 70%-ը կապված է կարանտինային օրգանիզմներով վարակման դեպքերի հետ։ Իլյաշենկոն «Վեստի» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել […]

Պուտինը կարևորել է Ռուսաստանի միջուկային ուժերի հետագա զարգացումը

Ռուսաստանը կարևոր է համարում իր միջուկային ուժերի պատրաստության հետագա կատարելագործումն ու դրանց բոլոր բաղադրիչների զարգացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի հետ համատեղ միջուկային ուժերի վարժանքների ժամանակ։ «Կարևոր է շարունակել բարելավել ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակը և զարգացնել դրանց բոլոր բաղադրիչները», – ասաց նա։

ՀԱՊԿ-ն ու ՄԱԿ-ը ընդլայնում են համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարում

Մայիսի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար տեղակալ Սամատ Օրդաբաևը Վիեննայում հանդիպել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (ՄԹԴԿ) գործողությունների վարչության տնօրեն Բո Մատիասենի հետ։ Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև տվյալ ուղղությամբ փոխգործակցությունը մի շարք այլ միջազգային կառույցների […]

Ինչու է ՔԿ–ն Անդրանիկ Թևանյանին մեղադրում պետական դավաճանության մեջ. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է […]