ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 26-ին կայացած հեռախոսազրույցում հավաստիացրել են, որ աջակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Բայդենը Մոդիի հետ քննարկել է Հնդկաստանի վարչապետի այցը Լեհաստան և Ուկրաինա, ինչպես նաև սեպտեմբերին կայանալիք հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ըստ Սպիտակ տան՝ ԱՄՆ ղեկավարը բարձր է գնահատել Մոդիի ուղևորությունը, ինչպես նաև «նրա խաղաղության ուղերձը և Ուկրաինային տրամադրվող շարունակական մարդասիրական օգնությունը, այդ թվում՝ էներգետիկ հատվածում»։
«Ղեկավարները հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց անփոփոխ աջակցությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա», — ասված է հաղորդագրության մեջ։


































