Թբիլիսիում կտեղադրվի Ռուսաստանի հետ դաշնագիր կնքած թագավորի արձանը

Թբիլիսիում կտեղադրվի 18-րդ դարում Ռուսաստանի հետ դաշնագիր կնքած Հերակլ 2-րդ թագավորի արձանը։ Այս մասին այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ հուշարձանը կտեղադրվի Կախեթիի խճուղու վրա՝ Ներքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու։

«Մեր պարտքն է արժանին մատուցել վրացական պատմությանն ու այն բոլոր հերոսներին, որոնք պահպանել են մեր կրոնական և ազգային ինքնությունը», — հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ Հերակլ 2-րդ-ին «հրաշալի ազգային հերոս» անվանելով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն