Ազգային Ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ ԱՀ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, ասելով թե Մետաքսե Հակոբյանը տեղը չի բերում, թե որտեղ է։
Այս հարցի շուրջ Fronttv-ին զրուցեց Մետաքսե Հակոբյանի հետ։ Ըստ պատգամավորի Սիմոնյանը չի հասկանում, որ արցախցիները գտնվում են իրենց հայրենիքում։
《Ինքը տեղը չի բերում, թե որտեղ է, ես ասեմ, որ ես գտնվում եմ իմ հայրենիքում։ Չգիտես ինչու, երևի դիտավորյալ, բայց, նա անունով է հետս խոսում, ու անունս սխալ է ասում, ես իր մակադակին չեմ իջնի, եւ չեմ կրկնի այն մեկնաբանությունը, որն ինձ արել է Սիմոնյանը։Բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ Ալեն Սիմոնյանը չի տեղը բերում, և ես միայն փաստ եմ արձանագրել, որի հետ կարծում եմ շատերը համամիտ են։
Նրանք չեն հերքում որ փողոցից են, ամեն մարդ իր մակարդակով է հասկանում ամեն ասված խոսք, ես գրագետ, գրական հայերենով եմ խոսել, իսկ ինձ հասկացել են փողոցային լեզվով》։
Հակոբյանը նշեղ, որ Եռաբլուրում Սիմոնյանը իր մոտ է ուղարկել թիկնապահներին, և նա ընդամենը ասել է մի վախեցեք, չենք կպնի։
Կապված Արցախի իշխանությունների հետ, Մետաքսե Հակոբյանն ասում է, որ հնարավորություն չի ունեցել հարաբերվելու նրանց հետ։
Նա նաև ավելացրել է, որ ոչ Սիմոնյանը, ոչ իշխանությունը չի որոշում, հայ ազգն ունեցել է և ունի Արցախի և Հայաստանի Հանարապետություն, որտեղ հայ ազգը ապրել է և պիտի ապրի։
Իշխանության ներկայացուցիչները ժամանակավոր բնույթ են կրում։



































