«Միայն պետությունը կարող է ունենալ պետական բյուջե». Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատմում է, թե ինչ է հարկը

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսեց նախկինում իր արած մի քանի դիտարկումներով:

«Դրանցից առաջինը «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» բանաձեւն է, երկրորդը՝ «հարստացիր եւ հարստացրու», երրորդը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես», 4-րդ բանաձեւը հետեւյալն է. «Հայերնիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», 5-րդ բանաձեւը. «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց:

Այս բոլոր բանաձևերն ուզում եմ դնել իրական Հայաստանի  հայեցակարգային շրջանակի մեջ  ու այդ դիտանկյունց մեկնարկել բյուջետային քննարկումներն այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է  ոչ միայն 2025 թվականի պետական բյուջեին, այլև Հայաստանի Հանարպետության պետական բյուջե հասկացությանն  ընդհանրապես»,- ասաց նա:

Հետո վարչապետը մանրամասն ներկայացնում էր, թե ինչ է պետական բյուջեն, ինչ է հարկը, ինչպես է ձեւավորվում բյուջեն, ովքեր են այն ձեւավորում եւ այլն:

«Եվ ուրեմն  ի՞նչ է ՀՀ պետական բյուջեն: ՀՀ պետական բյուջեն  մեր բոլորիս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու  մեծ ընտանեկան  բյուջեն է: Երկրում կան տարբեր բյուջեներ՝ համայնքային, որ ձևավորում են  համայնքներն ավագանիների հետ, մասնավոր կազմակերպությունների բյուջեներ, կան նաև ընտանեկան բյուջեներ: Չեմ կարծում, թե Հայաստանում շատ են այն ընտանիքները, որ հաշվարկում,  նախապես պլանավորում են իրենց տարեկան եկամուտները, բայց եթե մեր ընտանիքներում բյուջետային հաշվարկների փաթեթեներ  չկան, չի նշանակում, թե  ընտանեկան բյուջեներ չկան:

Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն  է հայեցակարգային տրամաբանությամբ  ՀՀ բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է, որովհետև այն ձևավորվում է մեր բոլորիս, ՀՀ-ում ապրող և գործունեություն ծավալող  քաղաքացիների ու բնակիչների աշխատանքի ու գործունեության արդյունքում»,- ասաց Փաշինյանը:

Նա նաեւ հայտարարեց. «Միայն պետությունը կարող է ունենալ պետական բյուջե»

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն