Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքիան սպասում է Փաշինյանի վերջնական կապիտուլյացիային, որպեսզի իր հերթին Երևանից նորանոր զիջումներ կորզի այս անգամ արդեն Անկարայի համար։
Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ՔՊ-ականներն ուղղակի նվեր են, քանի որ կատարում են Բաքվի բոլոր հայակործան ծրագրերն ու պահանջները։ Արցախը հանձնած թիմը հանգիստ վայելում է իշխանությունը, հարստանում է, իսկ Փաշինյանը հեծանիվ է վարում։
ՔՊ-ն մեծացրել է Եռաբլուրի տարածքը, հանձնել է Արցախը, կրճատում է բանակը, ավելացնում է արտաքին պարտքն ու խրախուսում է իր քայլերով արտագաղթը։
Թուրքիան ցանկանում է, որպեսզի Փաշինյանն ընդմիշտ մնա ՀՀ-ի ղեկավար, որպեսզի հայոց պետականությունը մեծ տեմպերով կործանվի և Հայաստանը վերածվի թուրքական վիլայեթի։
Թուրքիայի համար ՀՀ-ում ամենաընդունելի քաղաքական թիմը՝ՔՊ-ն է, քանի որ այլ ուժեր երբեք չեն սպասարկի թուրքական և ադրբեջանական օրակարգեր այսպիսի ջանասիրությամբ։
Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանի բոլոր պահանջները ՀՀ-ն կյանքի կոչի, այդ թվում Սյունիքով միջանցքի հարցով և ՀՀ՝ադրբեջանցիների վերադարձի, ինչից հետո իր պահանջների ցուցակն է առաջ քաշելու, որտեղ լինելու են Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Հայոց ցեղասպանությունից հրաժարումը։
Փաշինյանի քայլերի արդյունքում հայոց պետականությունն ոչնչանում է և փրկությունը համազգային պայքարի մեջ է, որին պետք է միանան ՀՀ քաղաքացիները և ազգային, պետականամետ քաղաքական ուժերը։
Սեդա Գևորգյան



































