Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Ֆլորիդայում։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին։ Շատ մեծ պատիվ է լինել ձեր կողմից ընտրված քառասունյոթերորդ նախագահը եւ լինել եւ քառասունհինգերորդ նախագահը»,- ասել է նա։

Թրամփը խոստացել է ընտրողներին, որ իր կառավարումը կդառնա «ոսկե դարաշրջան» ԱՄՆ պատմության մեջ։

Նա նաեւ տեղեկացրել է, որ հանրապետականները վերադարձրել են Սենատի վերահսկողությունը եւ կպահպանեն Ներկայացուցիչների պալատը։ Այսպիսով, կուսակցությունը կգլխավորի Կոնգրեսը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն