Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքերով. Հնարավոր կլինի պարզել և որոշել ծառի տարիքը, հատման վաղեմությունը

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը, ընդլայնելով փորձաքննություններ իրականացնելու կարողություններն և հնարավորությունները, Կենսաբանական բաժնում իրականացվող դեդրոխրոլոգիական փորձաքննություններ իրականացնելու համար ձեռք բերված սարքավորումների շարքերը համալրել է նոր սարքավորումով, որն առավել մեծ ճշգրտությամբ հնարավորություն կտա իրականացնել բազմահարց հետազոտություններ և փորձաքննություն, սարքի հնարավորությունների շնորհիվ, հնարավոր կլինի պարզել՝ ծառի տարիքը, աճի տեղանքը, պայմանները, ծառերի հատման վաղեմության ժամկետը, ինչպես նաև ունեցած տվյալների վերլուծությամբ, որոշել կտրման պահին ծառերի կենսական վիճակը: Այս մասին տեղեկանում է ՊՈԱԿ-ից:

Սարքով հնարավոր կլինի իրականացնել նաև.

պատմական դենդրոխրոնոլոգիա,

դենդրոէկոլոգիա,

դենդրո–կլիմատոլոգիա,

աճող և ցողունային վերլուծություններ,

գեոմորֆոլոգիա և այլն։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն