Դեմոկրատ Սառա Մաքբրայդը դարձել է ԱՄՆ Կոնգրեսում առաջին տրանսգենդեր կինը

Դելավեր նահանգից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել դեմոկրատ Սառա Մաքբրայդը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Edison Research-ի տվյալները։

34-ամյա Սառա ՄակԲրայդը դարձել է Կոնգրեսում ընտրված առաջին տրանսգենդերը՝ նշում է գործակալությունը։

Մակբրայդը շնորհակալություն է հայտնել X սոցիալական ցանցում ընտրողներին. «Շնորհակալություն Դելավեր: Ձեր ձայների և ձեր արժեքների պատճառով ես հպարտ եմ, որ Կոնգրեսում ձեր հաջորդ անդամն եմ»:

Մաքբրայդն իր ինքնության մասին բաց հայտարարել է 2011-ին: Նա հյայտարարել է, որ քաղաքականություն է մտել ավելի ներառական միջավայր ստեղծելու համար: 2012 թվականին Մաքբրայդը դարձել է առաջին տրանսգենդեր անձը, ով պրակտիկա է անցել Սպիտակ տանը՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի օրոք։ 2021 թվականից նա ծառայում է որպես Դելավեր նահանգի Սենատի անդամ։

Մինչ ընտրությունների օրը Մաքբրայդը Reuters-ին ասել է, որ կփորձի կենտրոնանալ ոչ թե իր թեկնածության պատմական բնույթի վրա, այլ կարևոր հարցերի վրա: «Երբ դուք հասնում եք առաջինին, դուք պետք է փորձեք լինել լավագույն տարբերակը, որը կարող եք լինել», — ասել է Մաքբրայդը: Նա նշել է, որ պատրաստվում է դառնալ Դելավեր նահանգի լավագույն կոնգրեսականը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն