ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին
Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ 17.10.2024 թ. թիվ 20.5/20.5/19531-2024 գրությանը, որում նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններում, այդ թվում՝ 13.04.2018 թ. թիվ 34 հրամանում նշված <<Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերցնում եմ ինձ վրա>> ձևակերպումը ենթադրում է, որ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձը:
Սակայն ՀՀ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 41-րդ հոդվածի համաձայն նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, (…):
Վերոնշյալը փաստում է, որ Դուք և Ձեր անձնակազմը նորմատիվ իրավական ակտերի նորմերը մեկնաբանելուց խախտում եք ՀՀ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջները և առաջնորդվում եք ենթադրություններով:
Այն, որ վերջին ժամանակներում՝ ՀՀ գլխավոր դատախազները սովորություն ունեն իրենք իրենց հրաման տալու, ընդորում կատարելու, ապա դա իրենց իրավունքն է։ Ողբերգությունը կայանում է նրանում, որ իրենք իջնում են այն մակարդակի, որ առաջնորդվելով միայն ենթադրությունով, ըստ էության, իրավահաջորդությամբ իրար են փոխանցում վերոնշյալ հրամանի հավելվածի շրջանակներում, մասնավորապես 12-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերահսկել դատախազության ծառայողների կոշիկների մաքրությունը, ըստ տրամաբանության՝ շեղվելով իրենց բուն պարտականություններից՝ հատկապես անձրևոտ և ձյունառատ օրերին:
Վերոգրյալից ելնելով միջնորդում եմ առաջնորդվել բացառապես օրենքով և ուժը կորցրած ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի 13.04.2018 թ. թիվ 34 հրամանը:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան:
31.10.2024 թ.



































