Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը. Քրիստինե Վարդանյան

Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը։

Նա նշել է. «Այսօր Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո»՝ փաստացի հաստատելով, որ Հայաստան-Թուրքիա բանակցություններն ընթանում են նախապայմաններով, որոնց հետ ՀՀ-ն ներկայացնողները խնդիրներ չունեն։

Ես՝ որպես Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծերին ծանոթացած պատգամավոր, միայն իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ չկա որևէ խաղաղության պայմանագիր, չկա բանակցային գործընթաց։ Կա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միակողմանի բավարարելու գործընթաց։ Ով հակառակն է պնդում պետք է պատասխանի պարզ հարցի՝ ինչ է զիջում Ադրբեջանը։

Խաղաղություն բառն այդ պայմանագրի վերնագրում հայտնվել է բացառապես մեր ժողովրդին մոլորեցնելու և Իլհամ Ալիևի միջազգային իմիջը բարձրացնելու համար»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն