ՄԵԴԻԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 29-դեկտեմբերի 1

Դեկտեմբերի 2-ի այս պահի դրությամբ՝

  • ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և Արթուր Խաչատրյանը դատական հայց են ներկայացնել ՀՀ կառավարության և ԱԳՆ դեմ, քանի որ ապօրինաբար զրկվել են հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրին ծանոթանալու իրավունքից։
  • Ալելույիա. այսօրվանից ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարում իրականացնել ֆիզիկական բանկային քարտերով, NFC վճարումներ դեռ հնարավոր չէ իրականացնել։ Բոլոր կարգավորումները դեռևս հասանելի չեն մետրոյում։
  • Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք լուսադեմին երկրաշարժ է եղել 4-5 բալ ուժգնությամբ։
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիև և մտադիր է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանց հանդիպման օրակարգը հայտնի չէ։
  • Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր է դարձել։

Վրաստանում հետընտրական զարգացումները շարունակվում են

Կրքերը չեն հանդարտվում հարևան Վրաստանում։ Տասնյակ ձերբակալվածներ ու վնասվածք ստացածներ, Մոլոտովի կոկտեյլներ ու ջրցան մեքենաներ, խորհրդարանի 48 վնասված սենյակ… Հուզումները շարունակվում են ինչպես Թբիլիսիում, այնպես էլ մի քանի խոշոր քաղաքներում։ Այն ֆոնին, երբ ԱՄՆ-ն հայտարարում է Վրաստանին ռազմական օգնության դադարեցման, Բալթյան երկրները պատժամիջոցների կիրառման, պաշտոնական Փարիզն իր մտահոգությունների մասին, նորանշանակ վարչապետ Կոբախիձեն ասում է, որ «Ուկրաինական «մայդանի» սցենարը Վրաստանում չի կրկնվի»։

Մի շարք դեսպաններ, ՊՆ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել, բայց դա ևս իշխող «Վրացական երազանքի» համար հիմք չէ՝ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Փոխարենն արդեն հաստատվել է, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։ Գործող նախագահն ասել է, թե շարունակելու է մնալ իր պաշտոնին մինչև լեգիտիմ խորհրդարանի ընտրվելը։ «Ես հասկանում եմ նրա էմոցիոնալ վիճակը, բայց նա պետք է լքի իր նստավայրը»,- ասել է Կոբախիձեն։

Ոստիկանությունը նաև ձերբակալել է «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեին, որն անկարգությունները հրահրող հիմնական դեմքն է։ Դասադուլին ու ցույցերին են միացել նաև խոշոր բուհերը, բանկեր, ԵՄ անդամն պետությունների դեսպանատները սնունդ ու ջուր են մատակարարում ցուցարարներին։ Իսկապես այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը ու հատկապես ԱՄՆ-ն անում են ամեն ինչ, որ որքան հնարավոր է շատ անկայունության օջախներ լինեն՝ մինչև Թրամփի երդմնակալությունը։ Սեփական պարտության մաղձը թափում են այլ կետերում։

Սիրիան վերջնականապես կընկնի՞

Հանգիստ չէ նաև Սիրիայում։ Ըստ հասնող սուղ տեղեկությունների՝ Հալեպի մարզն ամբողջությամբ անցել է զինյալների հսկողության տակ։ Մարդիկ փորձում են տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Ինչպես հայտարարվել է նախապես՝ Ռուսաստանն ու Իրանը փորձում են օգնել Ասադի իշխանությանը՝ վերադարձնել երկրի կայունությունը՝ Ռուսաստանը՝ զինտեխնիկայով և օդային հարձակումներով, Իրանը՝ դիվանագիտական ճանապարհներով։ Արախչին արդեն հասցրել է հանդիպել Ասադին, խոսել Լավրովի հետ, նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանի հետ։ Ֆիդանի հետ խոսել է նաև Լավրովը։ Այս հեռախոսազրույցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիան է այս անկայունության չհայտարարված հովանավորը։ Իսկ այն, որ պատերազմն ուղղված է Իրանին, ապացուցում է այն, որ ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա։

Հայտնի է նաև առաջին զոհված հայի մասին, որը դարձել է դիպուկահարի զոհ։ Առաջին անգամ սիրիական հակամարտության պատմության մեջ, Հայաստանի գլխավոր հյուպատոսը, մարդասիրական խումբը լքել են Հալեպը, ինչի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ն հիմարագույն «պատճառաբանություններ» էր բերել։ Փաստն այն է, որ հայ համայնքին այս պահի դրությամբ՝ «տիրություն է անում» եկեղեցին։

Իրավիճակի հանգուցալուծումը մեծապես կախված է Ռուսաստանից ու Իրանից, որոնք ամենքն իր հրատապ խնդիրներն ունի լուծելու։ Իսկ Սիրիան ուղղակի հետաքրքրությունների տարածք չէ, նաև այս երկրի՝ որևէ խմբին պատկանալիությունն է որոշելու, թե ինչպես է ձևավորվելու նոր աշխարհակարգը։ Արդյոք այս երկարաժամկետ խնդիրը կլուծվի՝ որպես առաջնահերթություն, թե ավելի կարճաժակետները, ցույց կտա ժամանակը։

Իրանի միջուկային ծրագիրն անհանգստացնում է եվրոպացիներին

Պայթյունից կես պակաս աշխարհում նորից ինտենսիվ քննարկվում է միջուկային զենքի կիրառության հարցը՝ հատկապես Իրանից և ՌԴ-ից արհեստականորեն էսկալացվող համատեսքստում։

Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նիկոլա Լերները Reuters-ին ասել է, որ «Իրանի միջուկային զենքի տարածման վտանգը լուրջ սպառնալիք է առաջիկա ամիսներին, և Ֆրանսիան ու Բրիտանիան ռազմավարություն են մշակում դրան նախապատրաստվելու համար»։ Նա նաև ասել է, որ երկու ծառայություններն աշխատում են կողք կողքի՝ առաջիկա ամիսներին դիմակայելու նրան, ինչը, «անկասկած, սպառնալիքներից մեկն է, եթե չասենք ամենամեծ սպառնալիքը՝ Իրանում միջուկային զենքի հնարավոր տարածումը», – ասել է Լերները։

Նրանք նոր հակահերոս են փնտրում ու նրա համար դարձել են «խուլ, կույր ու համր» այն հարցով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այս տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և պատրաստ է բանակցել։

Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը դիտարկում է միջուկային փորձարկումների վերսկսման հարցը։ «Այդ հարցը դրված է: Իրավիճակը բավականին բարդ է։ Այն մշտապես դիտարկում ենք իր բաղադրիչների ամբողջ համալիրում և բոլոր առումներով»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկո՞ւմ է միջուկային փորձարկումների վերսկսումը՝ ի պատասխան ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսի:

Մեզ միայն մնում է հուսալ, րո «կարմիր կոճակը» սեղմողներ չեն լինի։

Գազայում հրադադար չի նախատեսվում

Շատ փխրուն է Իսրայելի ու Լիբանանի միջև կնքված հրադադարը, որի պարբերական խախտումների մասին միմյանց մեղադրում են կողմերը։ Դրան զուգահեռ, հայտնի է դարձել, որ Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի ու Լիբանանի սահմանը։ Իսրայելի կողմից որևէ արձագանք չկա այն հորդորներին, որ հրադադար հաստատվի նաև Գազայում, որտեղ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ մոտ 1 միլիոն մարդ չունի համապատասխան ձմեռային կացարաններ։ Ու ամենայն հավանականությամբ, հրադադար ու խաղաղություն չի նախատեսվում։

Զելենսկին հանձնվո՞ւմ է

Եվս մի վառվող կետում՝ Ուկրաինայում, կարծես սկսել են հասկանալ, որ հետքայլի ժամանակ է։ Զելենսկին, գուցե հասկանալով իրավիճակի բեկումնային լինելը, «խրոխտ» ելույթ է ունեցել այն մասին, որ ինքը հնարավոր է համարում պատերազմի «թեժ փուլի» ավարտը՝ նույնիսկ տարածքներ զիջելու գնով, միայն թե ՆԱՏՕ-ին անդամակցի, որովհետև, ըստ նրա, դա միակ տարբերակն է պահպանելու ուկրաինական մնացած տարածքները։

Որքան մոտենում է ձմեռը, այնքան ավելի է մեղմանում Զելենսկու հռետորաբանությունը։ Ու դա հասկանալի է, քանի որ երկիրն էներգետիկ կոլապսի շեմին է կանգնած։ Ու էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան մատակարարումներ է խնդրել հինգ երկրներից՝ Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և Մոլդովայից։

Հասկանալի է, որ նույնիսկ ամենամեծ աջակցության պարագայում Ուկրաինան երկար չի կարողանալու դիմադրել, իսկ «հաղթելու ենք» օպերացիան շարունակելն անիմաստ է, քանի որ մարդիկ կույր չեն։

Ռուսաստանի հետ, թե դրան դեմ

Դեկտեմբերի 10-12-ը Հայաստանում կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 64-րդ գլխավոր լիագումար նիստը, որի համար Հայաստան կժամանեն ՍԾՏՀ ԽՎ անդամ մեկ տասնյակից ավելի պետությունների պատվիրակություններ՝ այդ թվում Թուրքիայից։ Ադրբեջանը, սակայն, դեռ հստակ որոշում չունի (COP29-ի «վրեժն են լուծում»)։ է պատվիրակություն ժամանելու, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը մինչ այս պահը, Հայաստանն ամիսներ առաջ է ստանձնել այս կազմակերպությունում նախագահությունը, ուստի ուզի, թե չուզի՝ կազմակերպելու է այն։

Սրան զուգահեռ, արդեն բազմաթիվ ահազանգեր են հնչում այն մասին, որ Ռուսաստանում արհեստական դժվարություններ են ստեղծում հայերի համար, որոնք ցայտուն երևում են օդանավակայաններում։ Այս մասին գրող մամուլը տարակուսում է՝ «Հայաստանի իշխանությունները չէի՞ն հասկանում իրենց քայլերի ազդեցությունը՝ հասարակ քաղաքացիների համար»։

Դե չեն հասկանում, էլի։ Իրենց միայն իրենք են հետաքրքրում։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՞

Ադրբեջանական մամուլի տեղեկատվական գրոհները Հայաստանի հանդեպ գալիս են ապացուցելու, որ COP29-ի ավարտից հետո խոստացված «գործողությունները» իրականում ոչ թե «խաղաղության» պայմանագրի ստորագրմանն են ուղղված լինելու, այլ ռազմական գործողություններին։ Այս տեսանկյունից շատ հետաքրքիր, մյուս կողմից վտանգավոր են ադրբեջանական ԶՈՒ-ի զորավարժությունները, որոնց սցենարով մարտական գործողություններն իրականացվում են գյուղական բնակավայրերում։

Աշխարհաքաղաքական վերադասավորումների ինտեսնսիվացման փուլում, երբ Հայաստանում էլ ամբողջ թափով պատրաստվում են միայն ամանորին՝ ֆոտոսեսսիաներով ու լույսերով, ի՞նչ վատ պահ է որ՝ նպատակը վերջնականապես իրագործելու համար, մանավանդ, որ Թուրքիան էլ երկաթուղին կառուցում է ու համարյա հասել է Մարգարայի անցակետի մոտ։

Եվս մեկ անկախ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ տեղեկացրել է, որ Գեղամ Նազարյանի դիրքորոշումները տարբերվում են խմբակցության քաղաքական ուղեգծից ու առաջնահերթություններից։ Ու անկախ մեդիայի ինտենսիվ գրոհներից ու սոցցանցերի օգտատերերի պահանջից՝ խմբակցությունը մնաց օրինականության սահմաններում ու Գեղամ Նազարյանին առաջարկեց պարզապես դուրս գալ խմբակցությունից, ինչից էլ պատգամավորը օգտվեց։ Նա հայտարարել է, որ մնում է՝ որպես անկախ պատգամավոր ու իշխանությունների «արմատական ընդդիմադիր» է լինելու։ Չէ՞ որ միակ մեղավորը Փաշինյանը չէ, մեղավոր է նաև, ասենք, Ալեն Սիմոնյանը, որի հետ հաճախակի գործուղումների է մեկնում պատգամավորը։

Ինչ վերաբերում է դաշինքի ղեկավարին, ապա Գեղամ Նազարյանը համոզված է, որ նա միշտ էլ դեմոկրատ է եղել և իրեն ասել է, որ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինն է ասել, որ «դու իրավունք չունես քո այս կարգավիճակով մանդատը վայր դնելու»»։

Դժվար է ասել, թե ինչ կերպ իրենց կդրսևորի Նազարյանը, բայց պետք է նշել, որ Հայաստանի օրենսդրությունը «անկախ պատգամավոր» չի նախատեսում։

Գյումրիում հայտնի է փրայմերիզի առաջին թեկնածուն

Մինչ Գյումրին ուզում է գլուխ հանել, թե ինչ է փրայմերիզը, իսկ ՔՊ-ն ակտիվորեն փնտրում է գոնե մի քանի հոգի, որ կմասնակցեն դրան, ՔՊ-ական Կարեն Սարուխանյանն ինքնաառաջադրվել է` որպես Գյումրու ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Հետաքրքիր է, ինչ է լինելու, եթե որևէ այլ թեկնածու չառաջադրվի։ Չլինի՞ էլի քաղաքական «մուլյաժների» մեխանիզմն են գործի դնելու, միայն թե ցույց տան, որ իրենք իրական ուժ են։ Ինչ էլ լինի, իսկապես Գյումրին համապետական ինդիկատոր է ապագա ընտրությունների, որոնց Նիկոլն ու հատկապես նրա կինը շատ ինտենսիվ պատրաստվում են։

Տգիտության դեմ պայքարը ձեզնից սկսեք

Աննա Հակոբյանի հայտարարած «տգիտության դեմ պայքարին» միանում են նրանք, որ լավ  կլիներ առաջին հերթին սեփական տգիտությունը վերացնեին։ Այսպես տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանը, որ պնակալեզի պես, Աննա Հակոբյանին «առաջին տիկին» է հռչակել, որոշել է «լիարժեք աջակցել», նրա նախաձեռնությանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս «նախաձեռնությանը» միանում են միայն «փաշինյանական ընդդիմության» թևից։ Իսկ հասարակությունը ծաղրում է իշխանական ընտանիքին, որքան էլ Փաշինյանը «Ընթերցանության ժամ», «Սուրճի կարճ ընդմիջում՝ Սայաթ-Նովայի հետ» ու այս բովանդակությամբ տեսանյութեր հրապարակի։ Աննան, մեկ է, մնում է «տոլմա փաթաթող» ու սպառնում ամուսնուն, թե` «հանկարծ չդնես, ինքնասպան կլինեմ»՝  փորձելով թաքնվել տեսախցիկից ու փակում է դեմքը։

Քարոզարշավը՝ ակտիվ փուլում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն