ՔՊ-ի քայլերի արդյունքում ազգ-բանակ հայեցակարգը վերածվում է ազգ-նահատակի

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ի քայլերի արդյունքում ազգ-բանակ հայեցակարգը վերածվում է ազգ-նահատակի։ 2018թ․-ից ի վեր Փաշինյանն ու թիմը հյուծում են հայոց պետականության ներուժն ու Արցախի բանալիներն ի վերջո Երևանից նվիրեցին իրենց սիրելի Իլհամ Ալիևին։

2018թ․-ի գունավոր հեղաշրջման արդյունքում իշխանության բերված ՔՊ-ական խմբակը սկսեց ցեխ շպրտել հայոց բանակի ու Արցախի հերոսների վրա։ ՀՀ անվտանգության հիմնասյուներից մեկը՝հայ-ռուսական ռազմա-քաղաքական, դաշնակցային հարաբերությունները սկսեցին սառեցվել՝Փաշինյանի ու թիմի քայլերի արդյունքում։

Պատերազմի իմիտացիայով Արցախի մի մասը հանձնվեց Բաքվին՝Փաշինյանը ցանկանում էր ողջ Արցախը 2020թ․-ին նվիրել Բաքվին, սակայն ռուս խաղաղապահները դա թույլ չտվեցին։

Սակայն Արևմուտքը Փաշինյանին իշխանության մնալու երաշխիքներ տվեց՝պահանջելով Արցախից և ապագայում նաև ՀՀ-ից հեռացնել ռուսական ռազմական ներկայությունը, ինչն էլ ՔՊ-ն իրականացրեց՝Արցախը հանձնելու գնով։

Բանակի, Արցախի և հայ-ռուսական կապերի հիմքերը կազմաքանդող թիմն այսօր զբաղված է ՀՀ-ից երկրորդ Ուկրաինա կերտելով և հակառուսական պլացդարմի է ցանկանում վերածել ՀՀ-ն՝դրանից բխող աղետալի և պետականակործան հետևանքներով։

Վրաստանն ու Ադրբեջանը սերտացնում են կապերը ՌԴ-ի հետ և միայն ՔՊ-ն է, որ սպասարկելով Արևմուտքի շահերը նորանոր զիջումներ է անում Ադրբեջանին և ցանկացած գնով ցանկանում է խաղաղության հասնել՝ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ-ում զրոյացնելու համար։

ՀՀ-ն մեծ տեմպերով գնում է դեպի թրքացում՝բաց սահմանները միայն արագացնելու են այդ գործընթացը՝ՀՀ քաղաքացիների մասայական արտագաղթի ֆոնին Իլհամ Ալիևը խոսում է Հայաստան՝ադրբեջանցիների վերադարձի մասին։

ՔՊ-ն իհարկե չի դիմադրելու այդ ծրագրին, քանի որ նրանք Ալիևի ոչ մի պահանջին՝ սկսած 2018թ․-ից չեն հակադրվել։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն