Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար. Փաշինյան

Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար»,- ասել է նա:
Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն։ 2025թ. պետական բյուջեն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դրականորեն առանձնացնում են այն նախորդ տարիների բյուջեներից։ Մասնավորապես, բյուջետային ուղերձում ներկայացվել են առաջիկա 3 տարիների մակրոտնտեսական կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տնտեսական զարգացումների մասով կառավարության սպասումների վերաբերյալ։ Բացի այդ, բյուջեն հիմնված է կանխատեսված տնտեսական աճերի, այլ ոչ թե […]
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել […]
Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ հրապարակեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Վազգեն Մանուկյանի Ֆեյսբուքի էջից: Դատարանը մերժեց պաշտպանների ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճռը, որով Վազգեն Մանուկյանը […]
Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան

Սահմանադրության նոր հայեցակարգի ուղղությամբ բովանդակային քայլեր արվել են, բայց գործընթացը ինչ-ինչ պատճառներով դանդաղել Է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Մոտ ապագայում կկարողանանք նոր թափ հաղորդել այդ բարեփոխումներին»,- հույս է հայտնել նախարարը: «Չենք խախտի հանձնարարականի պահանջը, և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում։ Մեր նպատակը Սահմանադրության նոր նախագիծ ունենալն է և […]
Փաշինյանի ինքնախոստովանությունը՝արտագաղթում են ՔՊ-ի պատճառով

Արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի ինքնախոստովանությունը՝արտագաղթում են ՔՊ-ի պատճառով։ Այո, ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով ՀՀ-ից արտագաղթում են Փաշինյանի և թիմի վարած քաղաքականության արդյունքում՝ներքին և արտաքին։ Ներքին քաղաքականությունը՝հայաթափման քաղաքականություն է՝հարկերի բարձրացում, գնաճ, արտաքին պարտքի ավելացում, զրո նոր աշխատատեղեր, կոռուպցիա և ՔՊ-ական կլանի ձևավորում։ […]
«Համահայկական ճակատ» կուսակցությունն անցկացրեց իր երրորդ արտահերթ համագումարը

2024 թվականի նոյեմբերի 30-ին «Համահայկական ճակատ» կուսակցությունն անցկացրեց իր երրորդ արտահերթ համագումարը՝ նվիրված Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ընթացիկ և նոր նախաձեռնությունների քննարկմանը, ինչպես նաև հանրապետության ընդդիմադիր ուժերի համախմբմանը։ Հիմնական ուշադրությունը դարձվել է Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքին, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև Հայաստանի անհայտ կորած քաղաքացիների որոնման խնդիրների լուծմանը։ Համագումարին մասնակցում […]
Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Aysor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց՝ նախատեսվա՞ծ է նախարար Միրզոյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ «Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա»,- […]
Փաշինյանն ու ՔՊ-ն 2018թ․-ից ի վեր կազմաքանդում են ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները

ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Այս մասին ասել է կազմակերության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները խզում է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ն 2018թ․-ից ի վեր կազմաքանդում են ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները՝ցեխ են շպրտում այդ կազմակերպության վրա՝դա անում են Արևմուտքի շահերը սպասարկելով և հակառուսական ընդհանուր ուղենիշի շրջանակներում։ ՀԱՊԿ-ի նկատմամբ կան բազմաթիվ հարցեր հայ հասարակության շրջանում, […]
Երևանում Էլեկտրացանցի մասնաճյուղի տնօրենն ու ընկերը 50 հազար դոլարի հետ կապված վեճի ժամանակ հարվածել են քաղաքացուն

Նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 21-ին էրեբունի վարչական շրջանում Էլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրեն ոմն Էդգարը և ոմն Գագիկը նախնական համաձայնության գալով Նարեկ Ա․-ի հետ, Երևանի բնակիչ 37-ամյա Արայիկ Ն․-ին և վերջինիս ընկեր Հարություն Խ․-ին հրավիրել են նշված էլ. ցանցի մասնաճյուղ, որտեղ ավտոմեքենաների ներկրումից […]
Լիտվայի դեսպանը, նրա խորհրդականը և Լիտվայի ԱԳՆ կցորդն այցելել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության շտաբ-բնակարան

Հայաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը, նրա խորհրդական Արվիդաս Նայուկոայտիսը և Լիտվայի արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանության քաղաքականության բաժնի կցորդ Դոմինիկա Դաուտարաիտեն այցելել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության շտաբ-բնակարան: Այս մասին հայտնում է առաքելության էջը X-ում: «Հյուրերին տեղում ներկայացվել է EUMA-ի աշխատանքն ու գործունեությունը», — ասվում է հրապարակման մեջ։
Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Դեկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ […]
Սարալանջի փողոցում բախվել է 4 մեքենա. կա տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:25-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են «Nissan», 2 «Hyundai» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է սպիտակ «Nissan»-ը, որը սարալանջի փողոցից դեպի […]
Քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորզոնականում է 15 տարեկանների շրջանում․ Արմեն Մուրադյան

ՀՀ դպրոցներում 11, 13, 15 և 17 տարեկան երեխաների շրջանում իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորզոնականում է 15 տարեկանների շրջանում։ Այս ամսին հայտնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «ԱՀԿ-ի` մանկական ճարպակալման վերահսկման եվրոպական նախաձեռնության (COSI) 6-րդ փուլի արդյունքների վերաբերյալ […]
Վաղարշապատում մեքենայից գnղությnւն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3,000 դոլարի վնաս: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին […]
ԵՄ-ում դեկտեմբերի 17-ին կքննարկեն Վրաստանում իրադարձություններին միջամտելու ուղիները

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի 17-ին կքննարկեն Վրաստանի իրադարձություններին միջամտելու ուղիները, ներառյալ պատժամիջոցներ մտցնելը եւ անվիզա ռեժիմի սահմանափակումների հնարավորությունը։ Այս մասին տեղեկացրել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Մարգուս Ցախկնան։ «Մենք կդիտարկենք վրացական թեման ԵՄ արտաքին գործերի հաջորդ Խորհրդում դեկտեմբերի 17-ին։ Եվրահանձնաժողովը կներկայացնի առաջարկների փաթեթ։ Կան շատ քայլեր, որոնք կարող ենք ձեռնարկել, ներառյալ մուտքի արգելքը վրացի բարձրաստիճան […]
Սիրիայում լարված իրավիճակի հետևում Թուրքիան է

Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ արդեն նույնիսկ արևմտյան որոշ վերլուծաբաններ են պնդում, եր Թուրքիան է կանգնած։ Ու հենց դա են փաստում բոլորի զրույցները հատկապես Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հետ։ Հետաքրքիր դերաբաշխում կա Իրանի և ՌԴ միջև, որտեղ առաջինն իր վրա է վերցրել դիվանագիտական ալիքները, երկրորդը՝ ռազմական աջակցությունը։ Համենայն դեպս, թե՛ Իրանի, թե՛ ՌԴ պաշտոնյաները […]
Դատախազությունն ընթացք է տվել` գործադուլ արած վարորդների վերաբերյալ փոխքաղաքապետի հաղորդմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը երեկ հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին։ «Հաղորդում եմ ներկայացրել, որպեսզի նախաքննությամբ պարզվի՝ արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, որն առաջացրել է ծանր […]
Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը

Միրզոյան կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը; Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից: «Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են. Տասմագամբետով

ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Այս մասին ասել է կազմակերության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս Հայաստանի եւ կազմակերպության միջեւ ստեղծված ձեւաչափը առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։ «…Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Հայաստանը ցանկացած […]
«Մեր օգտագործման համար է». Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև […]
Գյումրիում 16-ամյա երեխայի են դպրոցի մոտ դանակահարել․ կա ձերբակալված

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «աջ գոտկային շրջանի պատառոտված արյունահոսող վերք»-ով բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Հ. Ա․-ն, որին Գյումրի ք․ 10-րդ դպրոցի մոտակայքում դանակահարել է 16-ամյա Ն. Ս․-ն։ Վերջինիս ձերբակալել են։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը ձնագնդիկ խաղալիս միմյանց հարվածելու հետ կապված վեճն է եղել։
Այնքան խոսացին իմ կղզու մասին, որ վերջը կղզի ունեցա․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել իր նոր զարդերի հավաքածույից, որը ներկայացված է Դալմայում։ «Այնքան խոսացին իմ կղզու մասին, որ վերջը կղզի ունեցա»,- հումորով ասել է Սիրուշոն։ Տեսանյութը ստորև
Աղազարյանը պետգաղտնիք պարունակող արտահոսքեր է կազմակերպել. Հայկ Կոնջորյան

Այսօր նախապես հրավիրել էի խմբակցության արտահերթ նիստ, և նիստի օրակարգում Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցն էր դրված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա նշեց, որ Աղազարյանին առավոտյան ծանուցել է, որ այդ օրակարգով լինելու է նիստ և իրեն հրավիրել են, ինքն ասել է՝ շատ լավ, բայց արդեն տեսաք, […]
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդների

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։ Հայտարարությունը տարածել է Երևանի քաղաքապետարանը՝ ներկայացնելով աշխատավարձի չափը։ Այսպես, հարկված (մաքուր) աշխատավարձերը՝ «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ, «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ, «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։ «Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար՝ դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. […]
Հիշեք՝ ինչ ասաց Փաշինյանը երեկ բանակի մասին ու ինչ էր ասում 2020թ-ի պшտերազմից առաջ. առաջին անգա՞մ եք ձեր խոսքը դրժում. Արթուր Խաչատրյան

Շատ հետաքրքիր է՝ ինչպես պարոն Թունյանը վերջացրեց իր ելույթը՝ կառավարությունը նախատեսել է երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական քաղաքականության մշակում: Այս մասին ԱԺ ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Կառավարություն, որն իրեն հասանելի հինգ տարուց համարյա չորսը իշխանության է ու նոր նախատեսում է երկարաժամկետ ֆինանսական և քաղաքատնտեսական քաղաքականության մշակի։ Այն քաղաքական ուժը, որը յոթ տարի […]
ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն

Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի […]
ՔՊ-ի քայլերի արդյունքում ազգ-բանակ հայեցակարգը վերածվում է ազգ-նահատակի

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ի քայլերի արդյունքում ազգ-բանակ հայեցակարգը վերածվում է ազգ-նահատակի։ 2018թ․-ից ի վեր Փաշինյանն ու թիմը հյուծում են հայոց պետականության ներուժն ու Արցախի բանալիներն ի վերջո Երևանից նվիրեցին իրենց սիրելի Իլհամ Ալիևին։ 2018թ․-ի գունավոր հեղաշրջման արդյունքում իշխանության բերված ՔՊ-ական խմբակը սկսեց ցեխ շպրտել հայոց բանակի […]