ԵՄ-ում դեկտեմբերի 17-ին կքննարկեն Վրաստանում իրադարձություններին միջամտելու ուղիները

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի 17-ին կքննարկեն Վրաստանի իրադարձություններին միջամտելու ուղիները, ներառյալ պատժամիջոցներ մտցնելը եւ անվիզա ռեժիմի սահմանափակումների հնարավորությունը։ Այս մասին տեղեկացրել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Մարգուս Ցախկնան։

«Մենք  կդիտարկենք վրացական թեման ԵՄ արտաքին գործերի հաջորդ Խորհրդում դեկտեմբերի 17-ին։ Եվրահանձնաժողովը կներկայացնի առաջարկների փաթեթ։ Կան շատ քայլեր, որոնք կարող ենք ձեռնարկել, ներառյալ մուտքի արգելքը վրացի բարձրաստիճան պաշտոնյաների համար, վիզային ռեժիմի [սահմանափակման] հարցերը եւ այլն»,- ասել է նա։

Ցախկնան գնահատել է Վրաստանում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները որպես «անօրինական եւ անարդար», ինչից հետո փորձել է պատասխանատվությունը դնել «Ռուսաստանի միջամտության» վրա։

Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը տեղեկացրել է, որ եվրադիվանագիտության նոր ղեկավար Կայա Կալասն արդեն պատրաստում է առաջարկներ Եվրահանձնաժողովին ներկայացնելու համար Թբիլիսիի «ճնշման» վերաբերյալ, որպեսզի Վրաստանին ստիպեն վերադառնալ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն