Նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 21-ին էրեբունի վարչական շրջանում Էլեկտրոցանցի մասնաճյուղի տնօրեն ոմն Էդգարը և ոմն Գագիկը նախնական համաձայնության գալով Նարեկ Ա․-ի հետ, Երևանի բնակիչ 37-ամյա Արայիկ Ն․-ին և վերջինիս ընկեր Հարություն Խ․-ին հրավիրել են նշված էլ. ցանցի մասնաճյուղ, որտեղ ավտոմեքենաների ներկրումից ձևավորված պարտքի մի մասը՝ 50 հազար ԱՄՆ դոլարը, վերադարձնելու պահանջով Գագիկը հարվածել է Արայիկ Ն․-ին, իսկ էդգարը հոգեբանորեն ճնշել է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գագիկը հանդիսանում է Երևանի բնակիչ 45-ամյա Գագիկ Մ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ Էդգարի և Նարեկ Ա․-ի անձերը պարզելու, նրանց և Գագիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։


































