Փաշինյանի ինքնախոստովանությունը՝արտագաղթում են ՔՊ-ի պատճառով

Արտագաղթի պատճառները 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ինքնախոստովանությունը՝արտագաղթում են ՔՊ-ի պատճառով։ Այո, ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով ՀՀ-ից արտագաղթում են Փաշինյանի և թիմի վարած քաղաքականության արդյունքում՝ներքին և արտաքին։

Ներքին քաղաքականությունը՝հայաթափման քաղաքականություն է՝հարկերի բարձրացում, գնաճ, արտաքին պարտքի ավելացում, զրո նոր աշխատատեղեր, կոռուպցիա և ՔՊ-ական կլանի ձևավորում։

Արտագաղթի արտաքին պատճառներն են՝ՀՀ-ի վերածումը թուրքական վիլայեթի՝Փաշինյանի քայլերի արդյունքում։ Արցախը հանձնված է՝արցախահայերը մասայաբար արտագաղթում են ՀՀ-ից, սահմաններն անընդհատ կրճատվում են հօգուտ Բաքվի, Սյունիքի դեմ սպասվում է նոր պատերազմ, իսկ բանակում՝բարդակ է ՔՊ-ականների կադրային քաղաքականության արդյունքում։

Սա է ՀՀ-ի հայաթափման ողջ պատկերը, որի թիվ մեկ պատասխանատուն Փաշինյանն է և նրա դիլետանտ խմբակը։ 

ՀՀ քաղաքացիները կցանկանան ապրել սեփական հայրենիքում, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել երկու կարևոր գործոն՝տնտեսական զարգացում և անվտանգություն։

Ադրբեջանը զինվում է և պատրաստվում է նոր պատերազմի՝Փաշինյանը հեծանիվ է վարում։ Արտաքին պարտքը նոր ռեկորդներ է սահմանել և ՔՊ-ն ՀՀ մեծ տեմպերով տանում է դեպի սնանկություն՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։

Փաշինյանն ու թիմն իրենց ոճին հավատարիմ արտագաղթի և այլ խնդիրների համար կրկին մեղադրելու են նախկիններին, սակայն ՀՀ քաղաքացիներն արդեն այդ ստերին չեն հավատում։

Նրանք տեսնում են հարստացող ՔՊ-ականներին և իրենց դատարկվող սառնարանները։ ՀՀ-ում կամ տեղի է ունենալու իշխանափոխություն կամ սոցիալական պայթյուն։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն