Սիրիայում լարված իրավիճակի հետևում Թուրքիան է

Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ արդեն նույնիսկ արևմտյան որոշ վերլուծաբաններ են պնդում, եր Թուրքիան է կանգնած։ Ու հենց դա են փաստում բոլորի զրույցները հատկապես Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հետ։ Հետաքրքիր դերաբաշխում կա Իրանի և ՌԴ միջև, որտեղ առաջինն իր վրա է վերցրել դիվանագիտական ալիքները, երկրորդը՝ ռազմական աջակցությունը։ Համենայն դեպս, թե՛ Իրանի, թե՛ ՌԴ պաշտոնյաները հերթական անգամ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Ասադի իշխանություններին Սիրիայում։

Այս հակամարտության դերերի բաժանումը լայն իմաստով ցույց է տալիս, թե ինչպես են տեղաբաշխվելու նաև աշխարհաքաղաքական նոր բաժանման մեջ անելիքները, ով ինչի համար է լինելու պատասխանատու ու ինչի համար է ներգրավված լինելու։

Իսկ մինչև այդ, Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում իրավիճակը բարդանում է։ Հայաստանի հյուպատոսությունը հայտարարություն է տարածել՝ համաձայն որի հնարավոր չէ անվտանգ կերպով հայերին տարհանել Հալեպից։ Դեռևս նախորդ օրերին «բարի» խաղացող ահաբեկիչներն արդեն անցել են թուրքական ոճով մարդասպանություններին ու ավարի թալանին։
Հայաստանի իշխանությունները, ինչպես միշտ նման դեպքերում, ուղղակի շարունակում են կյանքը վայելել։ Դե՜, Սիրիան իրենց «տներից» բավական հեռու է…

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն