Փաշինյանն ու ՔՊ-ն 2018թ․-ից ի վեր կազմաքանդում են ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները

ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Այս մասին ասել է կազմակերության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները խզում է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ն 2018թ․-ից ի վեր կազմաքանդում են ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները՝ցեխ են շպրտում այդ կազմակերպության վրա՝դա անում են Արևմուտքի շահերը սպասարկելով և հակառուսական ընդհանուր ուղենիշի շրջանակներում։

ՀԱՊԿ-ի նկատմամբ կան բազմաթիվ հարցեր հայ հասարակության շրջանում, սակայն ՔՊ-ն սեփական ձախողումները՝ՀՀ տարածքները Բաքվին ջիջելու և Ալիևին չհակազդելու քայլերը փորձում են վերագրել ՀԱՊԿ-ն և սլաքներն ուղղել այդ կազմակերպության դեմ։

ՀԱՊԿ-ն՝ՌԴ-ի ռազմա-քաղաքական ազդեցության տակ գտնվող կազմակերպություն է և Մոսկվան ՀԱՊԿ-ի դեմ քայլերն ընկալում է, որպես հակառուսական քաղաքականություն։

Փաշինյանն ու թիմը բազմաթիվ քայլեր են ձեռնարկել ՀԱՊԿ-ի հանդեպ՝ձերբակալել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին, այսօր էլ ՔՊ-ն սառեցրել է իր ակտիվ մասնակցությունն այդ կազմակերպությանը։

ՀՀ-ն պետք է ունենա հզոր բանակ՝գնի նոր զինատեսակներ, որպեսզի կարողանա զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Տասնամյակներ շարունակ հայոց բանակը էժան գներով զինվում էր ՀԱՊԿ-ին անդամակցության շնորհիվ։

Այսօր ՔՊ-ականները ռուսական, խորհրդային զենքերը ցանկանում են փոխարինել արևմտյան թանկարժեք զինատեսակներով։

Փաշինյանն ու թիմը չունեն պետական և բանակի ղեկավարման փորձ և տարբեր քայլերով թուլացնում են բանակի մարտունակությունն ու դա հանգեցնում է Բաքվի կողմից պահանջների մի մեծ ցուցակի ի հայտ գալուն։

Քանի դեռ ՀՀ-ում ՔՊ-ական թիմն է՝Ադրբեջանը շարունակելու է սպառնալ Երևանին ու պատրաստվել Սյունիքի օկուպացիային։

Միայն ՀՀ-ում իշխանափոխության շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել դաշնակցային կապերը ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի հետ՝դրանով ամրապնդելով հայոց պետականության անվտանգությունն ու կարողանալ զսպել Բաքվի նկրտումներն արդեն ՀՀ ողջ տարածքի նկատմամբ։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն