Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։

ԱԳՆ-ից հայտնել էին, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Aysor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց՝ նախատեսվա՞ծ է նախարար Միրզոյանի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն