Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ՀՀ-ից կերտում է նոր Ուկրաինա

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։
Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:

Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ՀՀ-ից կերտում է նոր Ուկրաինա։ ՔՊ-ականների արևմտամետ, ԱՄՆ-ին սիրաշահելու քայլերը ՀՀ-ին պրակտիկ առումով ոչինչ չեն տալիս։ ԱՄՆ-ն ՀՀ-ից հազարավոր կմ հեռու է և ԱՄՆ-ն ոչինչ չարեց Արցախը հայաթափումից փրկելու համար։ ԱՄՆ-ն խոսում է ՀՀ-ի ինքնիշխանությանն աջակցելու մասին, սակայն Վաշինգտոնը կարող էր մեկ զանգով ստիպել Ալիևին դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից՝Ջերմուկի և Վարդենիսի մերձակայքից, սակայն նրանք դա չարեցին։

ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Փաշինյանն ու թիմը խզեն բոլոր կապերը ՌԴ-ի հետ՝դրա դիմաց չտալով ոչինչ, միայն խոստումներ։ Իսկ թե ով է պաշտպանելու ՀՀ՝Սյունիքն ու Երևանը, եթե թուրք-ադրբեջանական միասնական հարձակում տեղի ունենա հայկական պետության վրա՝ամերիկացիները չեն ասել Փաշինյանին։

ՔՊ-ականները հանուն սեփական աթոռների կատարում են հակառուսական պատվերներ՝գան այդ պատվերները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Ադրբեջանից, թե ԵՄ-ից։

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը կազմաքանդելով ՔՊ-ականներն ոչնչացնում են նաև հայոց պետականության հիմքերն ու զրոյացնում են հայկական բանակի ներուժն ու ՀՀ անվտանգային համակարգը։

Սակայն Փաշինյանն ու թիմը չեն գիտակցում մեկ բան՝ՌԴ-ն ու Իրանն երբեք թույլ չեն տան, որպեսզի ՀՀ-ն վերածվի ամերիկյան պլացդարմի։
Ուկրաինայի ճակատագիրը պետք է պարզ լինի բոլորի համար՝ՌԴ-ն հետխորհրդային երկրները համարում է իր ազդեցության և կենսական շահերի գոտի։

ՀՀ-ն կարող է զարգացնել կապերն ԱՄՆ-ի հետ, սակայն ոչ ի հաշիվ հայ-ռուսական և հայ-իրանական ռազմավարական կապերի։

Հայաստանի վերածումը երկրորդ Ուկրաինայի հանգեցնելու է Սյունիքի կորստին, ինչն իհարկե ՔՊ-ականներին քիչ է հետաքրքրում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն