Սա ճիվաղություն է…

Հովիկ Աղազարյանի՝ մանդատը դնել հրաժարվելուց հետո ՔՊ-ական ագիտպրոպը սկսեց նրանից հրեշ կերտելու անշեղ ու ճիվաղային գործընթացը։ Սկզբից արտահոսք արեցին, թե իբր պետական գաղտնիքներ է հրապարակել (ինչը պետք է ստանա քրեաիրավական գնահատական), հետո ակնարկեցին, թե սիրուհի է ունեցել, հիմա էլ հասել են նրան, որ մարդուն մեղադրում են չորս տղամարդկանց հետ «սեռական ակտիվ կապեր ունենալու մեջ»։ Նորից, […]
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Բաքվում քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու քայլերը

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հեքը և Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն այսօր ժամանել են Բաքու՝ բարձր մակարդակի հանդիպումների և դեսպան Լիբիի և նրա թիմի անդամների հետ խորհրդակցությունների համար: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հաղորդվում է ԱՄՆ դեսպանատան «X»-ում։ «Ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ պետքարտուղարի օգնականի տեղակալը և գլխավոր խորհրդական Բոնոն քննարկել են […]
Փլուզում` Գյումրիում. կա տուժած

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի […]
ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ ծրագիրը

«ՀՀ-ն առաջին երկիրն է, որտեղ պիլոտային հիմունքներով իրականացվեց այս կարևոր թեմայով ծրագիրը»,- «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի փակման միջոցառման ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։ Նշենք, որ ծրագիրը նպատակաուղղված է կենսաբժշկության ոլորտում եվրոպական չափանիշների իրազեկման բարձրացմանն ու իրականացման մատչելիությանը, ինչպիսիք են տեղեկացված համաձայնությունը, բժշկական գաղտնիությունը, օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ […]
ՔՊ-ի ամանորյա «նվերը» ՀՀ քաղաքացիներին՝ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է՝ արդյոք «ադրբեջանցիների վերադարձի» հարցը խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգում կա, թե չկա: ՔՊ-ի ամանորյա «նվերը» ՀՀ քաղաքացիներին՝ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Փաշինյանն ու նրա թիմը հնազանդ կատարում են Բաքվից եկող բոլոր հրահանգները՝Արցախը հանձնված է, բանակն ու հայ-ռուսական կապերը կազմաքանդված են, արտագաղթը՝ռեկորդներ է սահմանում։ Հաջորդ […]
Դատարանը մերժել է Աբրահամ Գասպարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ՆԳՆ հայցը

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ մերժել է ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։ Ըստ ոստիկանության հայցի՝ հունիսի 12-ին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանը, գտնվելով Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իրականացրել են բողոքի ակցիա հանրահավաք, խոչընդոտել են երթևեկության մյուս մասնակիցների ազատ տեղաշարժին: Ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները մոտեցել են […]
Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը, հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ Յան Բորգը։ Հիշեցնենք, որ Բաքուն մերժել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի առաջարկը՝ Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։
Սիրիայի գրոհայինների ղեկավարը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է իրենց նպատակը

Մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին բացառիկ հարցազրույց է տվել CNN-ին՝ հայտնելով, որ գրոհայինների նպատակն է տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը։ CNN-ը հաղորդում է, որ Ջոլանին հայտնել է նաև, որ իրենք ծրագրում են ստեղծել կառավարություն՝ հիմնված ինստիտուտների և «ժողովրդի կողմից ընտրված խորհրդի» վրա։ «Երբ խոսում […]
Ռուբինյանը Բոսնիա և Հերցեգովինայում անդրադարձել է Հայաստանի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին»

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ը գտնվելու է Բոսնիա եւ Հերցեգովինայում, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, […]
Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին

Պենտագոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Ջ. Օսթինի հանդիպման վերաբերյալ: Երկու ղեկավարները հանդիպել են՝ քննարկելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները: «Ձեր այցը պատմական է: Հայաստանն իր ձեռքը մեկնել է Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր ձեզ հյուրընկալում եմ այստեղ»,- ասել է Օսթինը` ողջունելով իր […]
Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում իրավիճակի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ շարունակվում է Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների հարձակումը բանակի դեմ, գրում է «Անադոլու» գործակալությունը: «Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Սիրիայում ընդդիմության (ահաբեկիչների-Խմբ.) երթը շարունակվում է: Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա առանց ցնցումների ու աղետների»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։ […]
Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Հայաստանը «պետք» է հրաժարվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության» նկատմամբ շարունակվող պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով և որոնցով Հայաստանը հանդես է գալիս միջազգային կազմակերպություններում և դատարաններում. այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի […]
Մհեր Գրիգորյանն ու Ալժիրի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես […]
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «ՀՀ-ից դժգոհելու» առիթը բաց չի թողել

Այսօր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը փոխնախարարը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Հանդիպմանը ադրբեջանցի պաշտոնյան կրկին դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից՝ նշելով, որ չնայած դրան խաղաղության […]
Հանրային տրանսպորտում ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և բանկային քարտեր

Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելիս հասարակական տրանսպորտից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանան, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։ Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին […]
Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին հայտնում են կառավարությունից: Վարչապետը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման […]
Անդրեասյանը Սիմոն Աբգարյանի հետ քննարկել է Սունդուկյանի անվան թատրոնի գործունեությանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը: […]
Միրզոյանը Պոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերի հետ: Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վատիկանի միջև փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանը և Պոլ Ռիչարդ Գալագերն […]
Պուտինը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ մասնակցելու Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաքում նա և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ։ Նախատեսված է նաև պետությունների ղեկավարների առանձին հանդիպում։ Դրա ընթացքում նրանք կքննարկեն Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանական ընդհանուր տարածքի ամրապնդման հարցերը։ Պետական խորհրդի նիստը համընկնում է Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի 25-ամյակի հետ։ Մինսկ է ժամանել […]
Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը

Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը՝ Կիևի գործողությունները որակելով «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրված է Իսլամական Հանրապետության կառավարության թելեգրամյան ալիքում։ «Նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դամիրչիլուն, մատնանշելով որոշ ուկրաինացի պաշտոնյաների կողմից զենքի ապօրինի շրջանառության մասին […]
Սենատոր Հոլենը պահանջում է Մագնիցկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Սենատոր Քրիս Վան Հոլենը պահանջում է կիրառել Մագնիցկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցներն ընդդեմ Ադրբեջանի՝ Արցախի դեմ հանցագործությունների համար։ Պահանջը հնչել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Մարդու իրավունքների 1-ին կազմակերպության ներկայացուցիչ Ադամ Քեյթի միջև այսօրվա հանդիպման ընթացքում։
Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար, գրում է CNN-ը՝ հղում անելով Դաշնային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերին: «Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մասկը նվազագույնը 260 մլն դոլար է ներդրել Թրամփին Սպիտակ տուն վերադարձնելու համար։ Այս վիթխարի ներդրումը նրան դարձնում է նախագահական քարոզարշավի ամենամեծ քաղաքական դոնորներից մեկը»,- ասվում է […]
Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ.-ից հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. Սուրեն Սարգսյան

Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ.-ից հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից: Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ են ունենում տարբեր […]
Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանություններից. Մամիջանյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանություններից, որովհետև հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիային, այլ ՀՀ նկատմամբ, ՀՀ ինքնիշխան ու միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիաներին: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ օրերս ՌԴ նախագահը, խոսելով ՀԱՊԿ-ի և Հայաստանի մասին, նշել […]
Մադինայի բնակիչը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, բացել է համագյուղացու տան պատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով շուրջ 650 հազար դրամի վնաս

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալներն ու ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, Մադինա գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համագյուղացու տան պատուհանը և ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր՝ պատճառելով շուրջ 650 հազար […]
Պապոյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Համաշխարհային բանկի աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի (LEIDP) և Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի (TRIP) ընթացքին։ Քննարկվել են […]
Ալիևը հստակ դրել է հայոց պետականության կործանման նպատակ

«Հայկական կարուսել» արտահայտությունը որևէ էթնիկ երանգավորում չուներ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բացատրել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մասին իր խոսքում «հայկական կարուսել» արտահայտության կիրառումը. նախագահն արտահայտությունն օգտագործել էր Associated Press-ի հետ զրույցում, և դա սկանդալ էր առաջացրել։ «Ուզում եմ ասել ազգությամբ հայերին (Վրաստանի քաղաքացիների) և հայերին, որոնք ապրում են Հայաստանում, որտեղ նույնպես ակտիվ է ռուսական քարոզչությունը։ «Հայկական կարուսել»-ը […]
Սրբուհի Գալյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցությունը: Ներկայացնելով արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ զրույց է ծավալվել մասնավորապես դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Այս համատեքստում քննարկվել […]
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության […]
Իշխանություններն արցախցիների վերադարձի մասին «ո’չ գվում են, ո’չ բվում», մինչդեռ ադրբեջանցիների վերադարձի հարցը օրակարգում է. Արթուր Խաչատրյան

Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է, եթե մենք չձախողեինք, այսօր 17 ստրկացուցիչ կետ սեղանին դրված չէր լինի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով՝ ընդդիմության ձախողումներին: Դիմելով լրագրողներին՝ Խաչատրյանն ասաց. «Դուք պետք է օգնեք մեզ, որպեսզի այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում։ Մենք […]
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին է հանձնել «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը

Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին է հանձնել «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը, որը Հայ առաքելական եկեղեցու պատվավոր պարգևն է, հայտնում է ՀԱՍԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը: Պարգևատրման մասին որոշումը ստորագրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Բեգլովին երախտագիտություն է հայտնել Սանկտ […]