Սիրիայի գրոհայինների ղեկավարը CNN-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է իրենց նպատակը

Մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Աբու Մոհամմադ ալ Ջոլանին բացառիկ հարցազրույց է տվել CNN-ին՝ հայտնելով, որ գրոհայինների նպատակն է տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը։

CNN-ը հաղորդում է, որ Ջոլանին հայտնել է նաև, որ իրենք ծրագրում են ստեղծել կառավարություն՝ հիմնված ինստիտուտների և «ժողովրդի կողմից ընտրված խորհրդի» վրա։

«Երբ խոսում ենք նպատակների մասին, հեղափոխության նպատակը մնում է այս ռեժիմի տապալումը։ Մեր իրավունքն է օգտագործել բոլոր առկա միջոցները այդ նպատակին հասնելու համար։ Ռեժիմի պարտության սերմերը միշտ եղել են նրա ներսում… Իրանցիները փորձեցին վերակենդանացնել ռեժիմը՝ ժամանակ շահելով, իսկ ավելի ուշ ռուսները նույնպես փորձեցին աջակցել նրան: Բայց ճշմարտությունը մնում է նույնը՝ այս ռեժիմը մեռած է», — ասել է «Հայաթ Թահրիր Ալ-Շամ»-ի ղեկավարը։

Նոյեմբերի 27-ին իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածներից դուրս գալուց հետո գրոհայինները գրավել են Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպը, այնուհետև նաև Համան և առաջ են շարժվում դեպի երկրի հարավ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն