Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը

Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը՝ Կիևի գործողությունները որակելով «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրված է Իսլամական Հանրապետության կառավարության թելեգրամյան ալիքում։

«Նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դամիրչիլուն, մատնանշելով որոշ ուկրաինացի պաշտոնյաների կողմից զենքի ապօրինի շրջանառության մասին որոշ հաղորդումներ և այս երկրի (Ուկրաինայի) աջակցությունը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, այդ գործողությունները որակել է ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի երկրների միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում և պահանջել է անհապաղ դադարեցնել դրանք»,- նշվում է փաստաթղթում։

«Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ուկրաինայի գործողությունները հակասում են միջազգային բոլոր սկզբունքներին և անբարոյական քաղաքականություն: Փորձը ցույց է տալիս, որ ահաբեկչության հետ դաշինքը միշտ սպառնում է համաշխարհային անվտանգությանը և նպաստում աշխարհում բռնության տարածմանը», — ընդգծել է Իրանի արտգործնախարարի օգնականը։

Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սիրիայում էսկալացիան ակնհայտորեն «ուկրաինական հետք» ունի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն