ՔՊ-ի ամանորյա «նվերը» ՀՀ քաղաքացիներին՝ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է՝ արդյոք «ադրբեջանցիների վերադարձի» հարցը խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգում կա, թե չկա:

ՔՊ-ի ամանորյա «նվերը» ՀՀ քաղաքացիներին՝ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Փաշինյանն ու նրա թիմը հնազանդ կատարում են Բաքվից եկող բոլոր հրահանգները՝Արցախը հանձնված է, բանակն ու հայ-ռուսական կապերը կազմաքանդված են, արտագաղթը՝ռեկորդներ է սահմանում։

Հաջորդ զիջումն է լինելու Զանգեզուրի միջանցքն ու ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ ՔՊ-ն Ալիևի փիառով է զբաղված՝նրանք կատարում են նրա բոլոր ցանկությունները։

ՔՊ-ն հանուն աթոռների ու պաշտոնների պատրաստ են կատարել ցանկացած հրահանգ՝Արևմուտքից, Արևելքից՝նրանց համար էական չէ։

Հայոց պետականության համար սպառնալիք են թե ՔՊ-ականները, թե ադրբեջանական բանակը։ ՔՊ-ն և նրա հեծանվորդ վարչապետը կատարում են Արևմուտքի և Բաքվի հրահանգները՝զրոյացնում են հայ-ռուսական կապերն ու թուլացնում են սահմաններն ու բանակը։

Եթե Փաշինյանն ու թիմը մնան իշխանության և վերարտադրվեն տարբեր մանիպուլյացիաներով ու ոստիկանական ճնշումներով նաև 2026թ․-ին, ապա ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան։

Արևմուտքը ցանկանում է ՀՀ-ում ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական ներկայությունն ու ազդեցությունը փոխարինել թուրք-ադրբեջանական ներկայությամբ։

Ռուսական գազի փոխարեն Փաշինյանը մեծ սիրով գնելու է ադրբեջանական գազ, իսկ ռուսական շուկայի փոխարեն՝ՔՊ-ի սրտի օլիգարխներն առևտուր են անելու թուրք բիզնեսմենների հետ և նախընտրեն թուրքական շուկան։

ՔՊ-ի կառավարման տարիները՝թուրքերի և ադրբեջանցիների դիրքերի ամրապնդման և հայկական շահերի զիջման ու ոտնահարման, Արցախի զիջման տարիներ են։
Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ունենալ հայրենիք և պետականություն, ապա պետք է չընտրեն ՔՊ-ին գալիք արտահերթ կամ հերթական ԱԺ ընտրություններում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն