Պատմական փաստերը խեղաթյուրվում են Բաքվում կայացած հակահայկական համաժողովում

Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջան» համայնքն այսօր Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Համաժողովի ընթացքում ռազմատենչ և տարածքային պահանջներ […]
«Ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը». Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդ

Անկարայում Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի հիմնական թեման եղել է Սիրիան. «Թուրքիան վճռականորեն աջակցել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պաշտպանությանը և պատրաստ է բոլոր անհրաժեշտ ներդրումն ունենալ այս գործընթացում։ Ահաբեկչական կազմակերպություններին, որոնք ձգտում են օգտվել անկայունությունից, դա թույլ չենք տա, և մեր ազգային անվտանգությանը և ժողովրդին սպառնացող բոլոր […]
ՀԱՊԿ անդամավճարների գծով Հայաստանը կարող է պարտք ունենալ և չվճարել այն երկու տարի. Ալեքսանդր Պանկին

«Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի, այնուհետև համապատասխան որոշումներ կկայացվեն: Այժմ պարտք կա 2024 թվականի համար. վճարման ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին», – Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: «Դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է […]
Ինչքան ադրբեջանցիների կոշիկներին ավելի եք մոտենում, այնքան պահանջներն ավելանում են, խաղաղության պայմանագրի մեջ արդեն 17-րդ կետ է ավելացել. Արթուր Խաչատրյան

Այսօր ամբողջ հասարակության քննարկման առարկան են դարձրել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին վերաբերող հարցեր, բայց հայ ժողովրդին վերաբերելի փաստաթղթղի մասին որևէ տեղեկատվություն չկա: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի փաստաթղթին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Երբ մենք որոշ ժամանակ առաջ Արցախի ժողովրդի վերադարձի մասով փորձում էինք միջոցառում կազմակերպել, տարատեսակ խոչընդոտներ էին ստեղծում, բայց […]
Արարատի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
Հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ին հաստատեցին, որ երեկ մի շարք անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Երեկ լրատվամիջոցներում շրջանառվում էր, որ ձերբակալվածներն են փոխհամայնքապետը և մեկ ուրիշ աշխատակից:
Ալիևը հստակ դրել է հայոց պետականության վերացման նպատակ

Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը: Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ։ Թուրքիան և Ադրբեջանը շտապեցնում են դաշնակից Փաշինյանին՝հայկական կողմից հերթական հայակործան զիջումները ստանալու համար։ Իլհամ Ալիևը նոր պահանջներ է քաշում ՔՊ-ականներից, ովքեր առանց դիմադրության Բաքվի բոլոր […]
Մեդիա հրապարակումների վերլուծություն․ դեկտեմբերի 3-4, 2024

Դեկտեմբերի 4-ի այս պահի դրությամբ՝ ԱԺ-ն միայն ՔՊ-ի կողմ ձայներով ընդունեց 2025-ի բյուջեն, որը ընդդիմությունը որակել է որպես երկիրը տապալող։ ՔՊ-ն երեկ երեկոյան իր շարքերից հեռացրել է Հովիկ Աղազարյանին՝ դա պատտճառաբանելով, թե իբր նա կուսակցական գաղտնիք պարունակող և պետական անվտանգությանը սպառնացող ինֆորմացիա է դուրս հանել։ ՔՊ-ին հիշեցնենք, որ դա քրեական հոդված է, ոչ թե պատճառ՝ […]
Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ՀՀ-ից կերտում է նոր Ուկրաինա

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Լլոյդ Օսթինը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ՀՀ-ից կերտում է նոր Ուկրաինա։ ՔՊ-ականների արևմտամետ, ԱՄՆ-ին սիրաշահելու քայլերը ՀՀ-ին պրակտիկ առումով ոչինչ չեն […]
Ամանորից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ամանորից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որն արդեն ավանդական է դարձել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նման ոչ պաշտոնական գագաթնաժողովների ընթացքում քննարկվում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա:
46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար

Ոստիկանները Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարչական շրջանի դպրոցներից մեկի մոտից, երեխու կամքին հակառակ, Երևանի 46-ամյա բնակիչ Սարգիս Թ.-ն իր անչափահաս դստերը տարել է իր տուն, կապել ձեռքերը և սեռական բռնության ենթարկել: Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, դեռևս անորոշ է, թե վարչական շրջանի որ դպրոցի մոտից է հայրը երեխային տարել: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում «սեքսուալ բնույթի […]
Միրզոյանը և Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շարունակելով ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը միտված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն […]
Ղրիմը կլիներ Ուկրաինայի մաս, եթե չլիներ 2014-ի hեղաշրջnւմը. Լավրով

Ղրիմը կլիներ Ուկրաինայի մաս, եթե չլիներ 2014 թվականի հեղաշրջումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Եթե չլիներ 2014-ի փետրվարի պետական հեղաշրջումը, և եթե այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչվեր, Ուկրաինան մինչև հիմա կլիներ միացյալ, իսկ Ղրիմը կլիներ նրա կազմում: Դա ակնհայտ է: Նրանք չկատարեցին այս պայմանավորվածությունը, փոխարենը […]
ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը․ Լլոյդ Օսթինը՝ Սուրեն Պապիկյանին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Պենտագոնում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին ջերմ հյուրընկալության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող […]