«Ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը». Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդ

Անկարայում Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի հիմնական թեման եղել է Սիրիան.

«Թուրքիան վճռականորեն աջակցել է Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության պաշտպանությանը և պատրաստ է բոլոր անհրաժեշտ ներդրումն ունենալ այս գործընթացում։ Ահաբեկչական կազմակերպություններին, որոնք ձգտում են օգտվել անկայունությունից, դա թույլ չենք տա, և մեր ազգային անվտանգությանը և ժողովրդին սպառնացող բոլոր սպառնալիքները կվերացվեն»:

Նիստում անդրադարձ է եղել Գազայում և Ուկրաինայում ընթացող պատերազմներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին.

«Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կբխի տարածաշրջանի բոլոր կողմերի շահերից»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն